Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ հանրային գործիչ Էդգար Ղազարյանի՝ «ՍԴ դատավորների գործ» անունն ստացած դատական նիստում ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը: Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին նշանակված հաջորդ դատական նիստում կլինեն եզրափակիչ ելույթները:
Այսօրվա նիստի ավարտից հետո Էդգար Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն Aravot.am-ին ասաց. «Արդեն իսկ հետազոտված ապացույցների հիման վրա մենք պետք է նախապատրաստենք եզրափակիչ ելույթները: Մի քանի նիստերի ընթացքում Էդգար Ղազարյանը բազմաթիվ միջնորդություններ էր նախապատրաստել ապացույցների զանգվածը լրացնելու համար, այդ թվում՝ վկաների հրավիրելու մասով, գրավոր փաստաթղթեր ներկայացնելու մասով: Դրանցից մեկը բավարարվեց: Մասնավորապես, Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը Սահմանադրական դատարանի հայտնի որոշման կապակցությամբ: Մյուս բոլոր միջնորդությունները մերժվեցին: Գնահատել դրանք՝ խախտում են, թե ոչ, այս պահին ես ձեռնպահ կմնամ, որովհետեւ դա կախված է լինելու դատարանի եզրափակիչ ակտից՝ վերդիկտից եւ վերդիկտի հիմքում դրված հիմնավորումներից:
Վերջնական հետեւությունը դրա հետ կապված մենք կարող ենք կատարել միայն դատական ակտին ծանոթանալուց հետո: Մենք մեր կարծիքը չենք փոխել, մենք ի սկզբանե համոզված ենք եղել, որ սա նոր տեսակի քրեական հետապնդում է, նոր հոդվածի կիրառում է ազատ խոսքը լռեցնելու համար: Ցավոք սրտի, մեր մոտեցումները հետագայում հիմնավորվեցին: Մասնավորապես, սույն հոդվածով մենք ունեցանք նաեւ մեկ այլ մեղադրյալ:
Փաստաբան Կոչուբաեւը նույն հոդվածով է մեղադրվում: Մենք կարծում էինք, որ այս հոդվածի մեկնաբանությունը, մասնավորապես, արատավոր տեղեկությունների մեկնաբանությունը, որ տրվում է դատախազության կողմից, չի համապատասխանում դրա բուն էությանը եւ օգտագործվում է քաղաքական անհրաժեշտությունից ելնելով: Այստեղ ունենք ՍԴ դատավորների հետ կապված հոդված, քննիչ դատախազ, դատավոր: Բայց փաստաբանների հետ կապված, մենք դա արձանագրել ենք, եթե փաստաբանների հասցեին նույնպես վիրավորանք են արտահայտում, ապա այս հոդվածն ինչո՞ւ չի գործում: Այդպիսի դեպքեր եղել են, ես էլ դրանց մասին խոսել եմ: Կարծում եմ, որ եթե այդ հոդվածն այդպես է կիրառվում, ապա նույնը պետք է լինի:
Օրինակ, Էդգար Ղազարյանի վերջին միջնորդությունն էլ հենց այդ նույն ուղղությամբ էր: Հրապարակային մակարդակում՝ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Արուսյակ Ջուլհակյան, դեռ ժամանակին ՍԴ դատավորների՝ Հրայր Թովմասյանի եւ այլոց հասցեին, շատ ավելի կոշտ ձեւակերպումներ են իրենց թույլ տվել: Դրանք հանցագործություն չեն, իսկ Էդգար Ղազարյանի արածը հանցագործությո՞ւն է: Սա խտրական մոտեցման հերթական դրսեւորումն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test