Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Էս ո՞ւր էիր ախպերս էսքան ժամանակ․․․ հանգստի էի»․ ի՞նչ է կատարվում այս ուշ ժամին Արթիկի գաղութի դիմաց aravot.am aravot.am

time
«Էս ո՞ւր էիր ախպերս էսքան ժամանակ․․․ հանգստի էի»․ ի՞նչ է կատարվում այս ուշ ժամին Արթիկի գաղութի դիմաց

Քիչ առաջ Արթիկ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով կալանավորված երեք անձինք՝ «Մեր ձևով» շարժման Շիրակի մարզի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Նարեկ Ղուկասյանը և Գյումրու ավագանու մանդատից հրաժարված ֆերմեր Տիգրան Ավագյանը։

Նրանց գրեթե միաժամանակ ազատ արձակեցին․ նրանց ընկերները, հարազատները, շրջապատի մարդիկ եկել էին դիմավորելու։

Նրանց ազատ արձակելու պահը ֆիքսել է լրագրող Ալեքս Սարգսյանը՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում ու տեսանյութ տեղադրելով։

Առաջինը քրեակատարողական հիմնարկից դուրս եկավ Ռուբեն Մխիթարյանը, նրան դիմավորեցին «Ռո՜ւբեն, Ռո՜ւբեն» վանկարկելով ու ծափահարություններով։ Ընկերներից մեկը, առաջինը նրան գրկախախառնվելով, հարցրեց․ «Էս ո՞ւր էիր ախպերս էսքան ժամանակ», որին Ռուբենը պատասխանեց փոխադարձ հումորով՝ «Հանգստանալու էի»։

Եվ մինչ Ռուբենը հերթով գրկախառնվում էր իր ընկերների հետ, մի քանի պատանիներ շտապեցին դիմավորելու իրենց ընկերոջը՝ Նարեկ Ղուկասյանին։ Այնուհետ ընդառաջ գնացին Նարեկ Ղուկասյանի հարազատները՝ ասելով․ «Նարեկ, Նարեկ, մեռնիմ ջանիդ, ազատություն մնացածներին, տարոսը՝ մյուսներին»։

Վերջում դուրս եկավ ֆերմեր Տիգրան Ավագյանը, որին նույնպես ողջունեցին փաթաթվելով ու Արթիկի գաղութում գտնվող մյուս կալանավորներին ազատություն մաղթելով։

«Արթիկ գաղութի տեղը մի լավ բոստան դնեն, սաղ կալանավորներին ազատեն, բոստան դնեն»,-ասաց ներկաներից մեկը։

Հարցին՝ ինչպե՞ս եք, Տիգրան Ավագյանը, ցույց տալով հետևում գտնվող Արթիկ քրեակատարողականի շենքը, պատասխանեց․ «Ախպերներս ու ընկերներս որ էնտեղ լինեն, ինչպե՞ս կլինեմ»։

«Ազատություն բոլոր արդարներին»,- բացականչեց Տիգրան Ավագյանն ու հեռացավ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test