Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դարձրին ազգի դավաճան, որ գնացել եմ պատարագի. Նիկոլ Փաշինյանն անկեղծ է իր ժողովրդի հետ. Մհեր Արմենիա. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Դարձրին ազգի դավաճան, որ գնացել եմ պատարագի. Նիկոլ Փաշինյանն անկեղծ է իր ժողովրդի հետ. Մհեր Արմենիա. տեսանյութ

Երգիչ Մհեր Արմենիան շարունակում է իրեն համարել ընդդիմադիր գործիչ, սակայն նախորդ կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Խաչիկ գյուղում մասնակցել է պատարագին՝ ցույց տալու համար, որ եկեղեցի գնալիս պետք է քաղաքական հայացքները մի կողմ դրվեն:

Պատարագին մասնակցելը ևս մեկ պատճառ է ունեցել Մհերի համար: Նա ասում է՝ շատ է եղել ընդդիմադիր շրջանակների միջոցառումներին, այս անգամ էլ իշխանության հետ է ցանկացել մասնակցել. «Դարձրին ազգի դավաճան, որ վարչապետի հետ գնացել եմ պատարագի: Մեկը մյուսին հերթ չտալով քննադատում է»:

Վերջինս արմատական ընդդիմադիրների կոշտ բառամթերքը, որը կիրառվում է իշխանության ներկայացուցիչների հասցեին, սխալ է համարում:

Միաժամանակ Մհերը իրեն համարում է իրական ընդդիմադիր, և դա հասկացել է այն ժամանակ, երբ 2020 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Շուռնուխից քայլելով եկել է Երևան, և ընդդիմադիր ներկայացող ուժերը ծաղրել են իրեն, անլուրջ վերաբերվել: Նա կարծում է, որ ամեն մեկը, իր բառերով ասած, ադյալը փորձում է քաշել իր վրա:

Միաժամանակ Մհեր Արմենիան հերքում է, որ ինչ-որ մեկի «պրոյեկտն է» և այդ ցուցումով է մտել քաղաքականություն. «Երեք ընկերներով որոշեցինք մի հատ էլ մենք քայլել»:

Նրա նկատառմամբ՝ հողերի հանձնման մասին կեղծ տեղեկատվություն է տարածվել, և ինքը դրա զոհն է դարձել:

Այսօր վերջինս համոզմունք ունի, որ յուրաքանչյուր ղեկավար պետք է ձգտի խաղաղության և կողմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ մղած խաղաղության օրակարգին:

«Ողջունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, խաղաղությունից լավ բան չկա, շատ արյուն թափեցինք, հերիք է: Ժողովուրդն իրոք սատարում է վարչապետին: Վարչապետն անկեղծ է իր ժողովրդի հետ, դրա համար էլ հաճախ թիրախավորվում է»,- նկատում է նա:

Մհերի խոսքով՝ շոու բիզնեսի իր գործընկերները հաճախ լռում են՝ վախենալով թիրախավորվելուց: Ինքն իրեն ավելի համարձակ է համարում:

Վերջինս հերքում է, որ եղել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ, ասում է՝ պարզապես այնտեղ ընկերներ ունի:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test