Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «ՍԴ-ի գործով» դատական նիստում միջնորդեց որպես վկա իր գործով ներգրավել ու հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին եւ Արուսյակ Ջուլհակյանին:
Իր միջնորդությունը Ղազարյանը հիմնավորեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ Փաշինյանի տարբեր ժամանակահատվածներում արված հայտարարություններով:
«Փաշինյանը 2020 թվականի հունվարի 29-ին ասել է՝ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ ու որևէ կապ ունենալ ՍԴ հետ : 2020 մարտի 11-ին Փաշինյանն ասել է՝ ՍԴ-ն որ իր ողջ գոյության ընթացքում զբաղվել է միայն իշխանությունների որոշումների փաթեթավորմամբ, պետք է գնան: Մի ուրիշ անգամ ասել է՝ մենք ներկայացնում ենք ժողովրդին, իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանին ու կոռումպացված իշխանությանը եւ պետք է հեռանա… սրանք դատարանի ու դատավորների հասցեին արատավորող տեղեկություններ են պարունակում ու հիմք են հանդիսանում քրեական վարույթի համար:
Եթե վարույթ իրականացնող մարմնի մոտ ցանկություն էր առաջացել ՍԴ-ի հանդեպ իրականացված արատավորող տեղեկությունների փաստով վարույթ նախաձեռնել, ապա այդ վարույթի գլխավոր հերոսները մեղադրյալի կարգավիճակով պետք է լինեին Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ մյուսները»:
Ղազարյանը միջնորդեց այդ անձանց հրավիրել հարցաքննության ու նրանց հնարավորություն տալ հանդես գալ ինքնախոստովանական ցուցմունքով: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test