Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ պայմաններում են աշխատում համայնքների ընդդիմադիր ղեկավարները. փորձագետի դիտարկումները sputnik sputnik

time
Ի՞նչ պայմաններում են աշխատում համայնքների ընդդիմադիր ղեկավարները. փորձագետի դիտարկումները
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Տեղական ինքնակառավարումը ՀՀ–ում տարիներ շարունակ դիտարկվել է որպես իշխանության` տեղերում աշխատող ինստիտուտ, որը հլու հնազանդ պետք է կատարի կառավարության ցանկացած քմահաճույք: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը` մեկնաբանելով ՏԻՄ ընդդիմադիր ղեկավարների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը։
Անցած շաբաթ ԱԺ–ում, 2026 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ, Փաշինյանն ասել էր` ասում են՝ մենք համայնքների ընդդիմադիր ղեկավարներին ճնշում ենք։ Այդ մարդիկ մեր տված փողերից միլիարդներ են ծախսում, մի հատ մեզ շնորհակալություն էլ չեն ասում։ Իրենց ժողովրդին չեն էլ ասում, որ, ժողովո՛ւրդ ջան, այս փողի 70-80 տոկոսը կառավարությունն է տվել։
Դավիթ Մարգարյանի գնահատմամբ` իշխանության ղեկավարի այս արտահայտությունը վկայում է, որ տեղական ինքնակառվարման ինստիտուտը ՀՀ–ում խեղաթյուրված է։
«Ստացվում է, որ պետությունը փողը է տալիս, հետո Ազգային ժողովում քեզ երեսով են տալիս, թե` գիտե՞ս` ինչ կա. մենք քեզ փող ենք տալիս, դու մի հատ «մերսի» էլ չես ասում։ Բայց չէ՞ որ այդ փողը ինչ–որ մեկի գրպանի փողը չէ։ Համայնքներին տրվող ցանկացած գումար մեր երկրի հանրային ֆինանսների մի մասն է։ Եվ այդ ֆինանսներից մասնաբաժին ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ոչ թե ինչ-որ հատուկները»,– արձանագրում է Մարգարյանը։
Ըստ նրա` կառավարությունը ընդդիմադիր համայքապետների ներկայացրած ծրագիրը ֆինանսավորելու հարցում դիտարկում է նախ և առաջ դրանց քաղաքական նպատակահարմարությունը` գիտակցելով, որ կատարված աշխատանքի դափնիները գնալու են ընդդիմադիր համայնքապետի հաշվին։
Եվ որպեսզի համայնքի բնակիչը չմտածի, թե իր քաղաքապետն ինքնուրույն է համայնքի համար գումար բերել, պետական դրամաշնորհներով կատարվող աշխատանքների ընթացքում կենտրոնական իշխանությունից ինչ-որ մարդիկ են գալիս, նկարվում են, անպայման շեշտում, որ դրանք պետության տված փողերն են և այլն։
Այսօրինակ վիճակներից խուսափելու և ինքնկառավարման ինաստիտուտը համայնքներում իրապես զարգացնելու համար Դավիթ Մարգարյանն առաջարկում է փոխել ֆինանսավորման կարգը։
Փաշինյանի սպառնալիքը ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը. Դավիթ Խաժակյան
«Մի բան է, երբ որոշակի գումար կա և դու`որպես համայնքապետ, գիտես, որ այդ գումարը քոնն է։ Բոլորովին այլ բան է, երբ դու գիտես` այդ գումարը կա, բայց դու պետք է գնաս, մեկին հարցնես, որպեսզի վերցնես այդ գումարը։ Շատ ավելի նպատակահարմար է, որ մենք էդ գումարները համայնքներին տրամադրենք ոչ թե սուբվենցիաների տեսքով, այլ վերջիններիս սեփական եկամտային ունակությունը զարգացնենք, որպեսզի նույն էդ համայնքները նույն էդ գումարները տնօրինելիս լինեն շատ ավելի ազատ և ոչ թե նախապատրաստվեն, գնան դիմեն պետական իշխանության համակարգին»,– ասում է մեր զրուցակիցը։
Նույն տարբերակված մոտեցումն է, նրա գնահատմամբ, գործում նաև արմինիստրատիվ կառավարման մակարդակում։ Եթե համայնքի ղեկավարը յուրային է, տեղում որոշում կայացնելը նրա համար շատ ավելի հեշտ է, և վերաբերմունքն էլ նրա նկատմամբ այլ է, քան քաղաքական հակառակորդ համարվողի։
«Տարբեր տեսակի ու տարբեր գույնով բերետներ ունեցող մարդիկ տարին տասներկու ամիս տարբեր գործերի շրջանակներում այցելում են, հետո բանից պարզվում է, որ որևիցե խնդիր չկա։ Բայց այդ ընթացքում տևական ժամանակով սաբոտաժի է ենթարկում համայնքի կառավարումը»,– ասում է Մարգարյանը։
Նա հավելելում է, որ ասվածի ամենացայտուն օրինակներից մեկը Վանաձորի դեպքն է, երբ 4 տարի շարունակ համայնքի կառավարումը փաստացի կաթվածահար արվեց քաղաքապետի նկատմամբ հարուցված տարբեր գործերի միջոցով։ Արդյունքում տուժեց Վանաձորի բնակիչը, որը պետք է իր հանրային ծառայությունները ստանար, բայց 4 տարվա ընթացքում ոչինչ չստացավ, քանի որ պարզապես հնարավոր չէր ավագանու նիստ գումարել ու համայնքի ղեկավար ընտրել։
Այս իրավիճակում տարիներով ներբողվոք տեսակետը, թե ՏԻՄ համակարգը մեր երկրում ամենակայացածներից մեկն է, Դավիթ Մարգարյանը «երեսպաշտության բարձրագույն գագաթնակետն» է համարում` հավելելով, որ այն գործիքակազմը, որ իշխանությունը կիրառում է համայնքային իշխանության նկատմամբ, ուղղակի կացնահարում է տեղական ինքնակառավարման տրամաբանությունը։
1.2 մլրդ դրամի ներդրում. Փաշինյանը Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ գումարի հետևից
«Ավագանու անդամների «գողության» դեպքերը, երբ տարբեր ֆրակցիաներից ավագանու անդամներ են «գողանում» ու համայնքում իրենց ձեռնտու կոնֆիգուրացիայով իշխանություն ձևավորում, ինչպես եղավ Ալավերդիում, Երևանում, երբ ուղղակի ընդդիմադիր ֆրակցիայից 1-2 հոգի այս կողմ, այն կողմ անելով` իրենց քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելով, տեղական իշխանություն են ձևավորում»,– շեշտում է մասնագետը։
Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարելի է ամեն կերպ կոչել, բայց ոչ տեղական ինքնակառավարում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test