Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վրաստանը «միանո՞ւմ է Աբրահամյան համաձայնագրին» 1in.am 1in.am

time
Վրաստանը «միանո՞ւմ է Աբրահամյան համաձայնագրին»

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով գտնվում է Իսրայելում: Այդ մասին սոցիալական նոյեմբերի 17 –ին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը: Նա կարևորել է երկու երկրների միջև պատմական կապերը և դրանք խորացնելու անհրաժեշտությունը: Վրաստանը Հարավային Կովկասում ամենամեծ հրեական համայնք ունեցող երկիրն է: ԽՍՀՄ փլուզումից հետո, իհարկե, հազարավոր վրացական հրեաներ ներգաղթել են Իսրայել, բայց նրանք, ինչպես վրացական աղբյուրներն են վկայում, չեն դադարել Վրաստանի նկատմամբ «ամենաջերմ զգացմունքներ տածել»:

Նոյեմբերի 18-ին Մակո Բոճորիշվիլին հանդիպել է Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Իտամար բեն-Գրիվի հետ: Քննարկվել են երկու երկրների անվտանգությանը վերաբերող հարցեր: Այդ մասին apsny.ge կայքին հայտնի է դարձել Վրաստանի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրությունից: Վերջին շրջանում Վրաստանի հարաբերությունները Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ չափազանց բարդ են: Իշխող «Վրացական երազանքի» կառավարությունը հավաստիացնում է, որ եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ին անդամակցությունը «շարունակում է մնալ առաջնահերթություն»:

Կուսակցության մի շարք առանցքային դեմքեր, այդ թվում խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին, մինչդեռ, խնդիրը պայմանավորում են նրանով, որ Վրաստանը Եվրամիությանը «կանդամակցի միայն իր ինքնությամբ»: Այդ դիրքորոշումը պաշտպանում է նաև Վրաց ուղղափառ եկեղեցին, որի ազդեցությունը բավական ծանրակշիռ է: Երևում է, Վրաստանին չի հաջողվում հարաբերությունների նորմալացման հասնել Ռուսաստանի հետ: Խորհրդարանի խոսնակ Պապուաշվլին Ռուսաստանին վերստին «օկուպանտ» է անվանել և բացառել Աբխազիայի և «Ցխինվալի տեղաշրջանի հարցում որևէ զիջողականություն»:

Առկա իրավիճակում Վրաստանի արտաքին գործերի նախարարի Իսրայել այցը, մանավանդ Իսրայելի Ազգային անվտանգության նախարարի հետ նրա հանդիպումը, կարծես, վկայում են հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի մտադրության մասին: Վրաստանի համար, որքանով հասկացվում է, Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը որևէ «անվտանգային բարձիկով» հակակշռելու անհրաժեշտություն է ծագել:

Այս իմաստով իսրայելա-վրացական հարաբերությունների մակարդակի բարձրացումը և դրանցում անվտանգության բաղադրիչի ներառումը Հարավային Կովկասում Վրաստանի սուբյեկտայնության բարձրացման երաշխիք կլինի: Գրեթե ակնհայտ է, որ Ադրբեջանը չի միանա «Աբրահամի համաձայնություններին»: Ադրբեջանցի փորձագետները գնահատում են, որ դա Իրանի և հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների առումով «չափազանց ռիսկային է»: Հայաստանի դեպքում այդ հեռանկարը խիստ մշուշոտ է մի քանի առումներով:

Այդուհանդերձ, Բոճորիշվիլին Իսրայել է մեկնել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Թբիլիսի այցից հետո: Միրզոյանը բանակցություններ է վարել ոչ միայն վրացի պաշտոնակցի, այլև վարչապետ Կոբախիձեի և նախագահ Կավելաշվիլիի հետ: Վրաստանը կարո՞ղ է նպաստել Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների սկզբունքային բարելավմանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test