«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը կարծում է, որ պետք է մեխանիզմներ մշակվեն, և Հայաստանի Հանրապետության հիմքերին, ժողովրդավարությանը հարված հասցրած, մարդկանց գնդակահարած ուժերը դուրս մնան խորհրդարան մտնելուց՝ այդպիսով ապահովելով քաղաքական առողջ մրցակցություն:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) օրակարգերը Հայաստանի խնդիրների և կարիքների հետ կապ չունեն. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մենք ինչ պատուհաս իշխանություն ենք ունեցել Հայաստանում: Տարածքային նկրտումներ ունենալը նվեր է Ալիևին, որ միջազգային հարթակներում շահարկի՝ արդարանալով, թե ինչու է բանակը սպառազինում: Սարգսյանն ու Քոչարյանը Ալիևի համար նպաստավոր ելք են ապահովում հարձակման: Վաշինգտոնում կայացած համաձայնությունները Ալիևի կոկորդին ոսկոր են»:
Ըստ Բաբաջանյանի՝ խաղաղությունը համազգային օրակարգ է, և դա չի կարող մի կուսակցության վրա դրված բեռ լինել. «Օգոստոսի 8-ը Հայաստանի մասին է, նոյեմբերի 9-ը՝ Հայաստանի չեղարկման»:
Կուսակցության ղեկավարն ասում է, որ Ռուսաստանում «ողբ» են կապել Վաղարշապատի ընտրությունների նման ելքի համար, քանի որ այս ընտրությունները նրանց դիտանկյունից չափազանց վտանգավոր հեռանկար են ստեղծում՝ կարևոր իրողությունները կյանքի կոչելու համար:
Նա նաև նկատում է՝ Ղազախստանով ՀՀ ցորեն բերելու համար Ռուսաստանում վայնասուն են բարձրացրել:
Բաբաջանյանը կարծում է, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում պետք է դադարեցվի:
Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ ստեղծված իրավիճակին՝ վերջինս ասում է՝ Մայր Աթոռը իր ամբողջ ռեսուրսը օգտագործել է, որպեսզի կարողանա Վաղարշապատի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի համար հաղթական ելք ապահովել, քանի որ այս ընտրությունները լակմուսի թուղթ էին:
«Արշակ սրբազանն ուզում է կարգը թողնել, վեհափառն ընդդիմանում է: Տասնյակ եպիսկոպոսներ հասկանում են, որ այլևս չի կարող այսպես շարունակվել, և սա ազդակ կլինի, որ վեհափառը գնա հանգստի: Նա ունի ոչ թե քաղաքական, այլ կուսակցական դիրքորոշում: Եպիսկոպոսների ձեռքով հարցին պետք է լուծում տրվի: Վեհափառն այլևս չգնալու տարբերակ չունի. հարցը վճռված է»,- կարծիք է հայտնում զրուցակիցը:
Միաժամանակ Բաբաջանյանը նկատում է. «Եզրաս սրբազանի մեդալ ստանալը ի պատասխան վարչապետի հայտարարության էր, որ նա գործակալ է: Պուտինն ասում է՝ այո, մենք նրան սատարում ենք և պարգևատրում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test