«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանն ահազանգում է՝ Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորներին որոշ հենակետերում ստուգում են ադրբեջանցիները.
«Կան վկայություններ, ես տեղերն էլ գիտեմ այդ դիրքերի, որտեղ մեր զինվորները գնում են Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զննում անցնելուց հետո։ Երկու օրվա սնունդ, երկու փամփշտատուփից ավելին ադրբեջանցիները չեն թույլատրում, որ անցկացնեն։ Մինչև փոխարինող զինվորը չգա, այնտեղի զինվորներին թույլ չեն տալիս դուրս գալ։ Կրկնում եմ ՝ Հայաստանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող մարտական հենակետերում ադրբեջանցիները հայ զինվորներին զննում են, նոր թույլատրում բարձրանալ։ Այդ տղաներին պատանդ են պահում»,- ասաց Ավետիք Քերոբյանը։
Նրա խոսքով՝ և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ Գլխավոր Շտաբն այս մասին շատ լավ գիտեն. գիտեն, որ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Սև լճի տարածքում Հայաստանի վերահսկողության տակ գտնվող դիրքերին։
«Ցավալի է, բայց եթե կռիվ եղավ, մեր տղաները գերիներ են դառնալու, կամ՝ ավելի վատ։ Այնտեղ մեր զորքն անցնում է նվաստացման միջով, և այս մասին մեր Պաշտպանության նախարարությունը գիտի. մեր զինվորներին զննում են՝ անգամ գրպանները»,- ասաց Քերոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test