Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արմավիրի մարզում. Մեծամորի ՃՈ նախկին հենակետի հարևանությամբ բախվել են «Chevrolet»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը բռնկվել է. ավտոմեքենան մեջտեղից կիսվել է. կա 1 զոհ. վիրավորների թիվը ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ «Mitsubishi»-ում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ կա 3 կամ 4 վիրավոր: Այդ տեղեկությունը իրավապահները պարզում են: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն մեջտեղից կիսվել է, իսկ մահացածի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի, ծառայության տեսուչ Լիտվին Գևորգյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Ներսիսյանն ու Ջեմմա Երանոսյանը: Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և քաղաքացիների հայտնած վիրավորների ինքնությունը: Քնննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test