Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վախի եւ բռնության պայմաններում ազատ ընտրություն չի լինում hraparak.am hraparak.am

time
Վախի եւ բռնության պայմաններում ազատ ընտրություն չի լինում

Էջմիածնի ավագանու ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամենաշատ հնչող հարցն այն է, թե ինչու այդպես եղավ, ինչու իշխանության եւ նրա թեկնածուի նկատմամբ նման համատարած անվստահության պայմաններում ՔՊ-ին հաջողվեց հաղթել ընտրություններում: Այն, որ ՔՊ-ին չհաջողվեց 50 + ստանալ, այնքան էլ հոսադրող կամ պարտության դառնությունը մեղմացնող հանգամանք չէ: Կան բազմաթիվ անհամապատասխանություններ, որոնք վկայում են, որ ընտրությունները եղել են ոչ արդար, ոչ ազատ եւ ոչ էլ թափանցիկ, ավելին՝ դրանց պաշտոնական արդյունքը համոզիչ չէ: Միայն մի հանգամանք. ավագանու 33 թեկնածու ունեցող քաղաքական ուժը ստացել է 300-ից պակաս ձայն, այն դեպքում, երբ դրա առաջին համարը իր բնակության վայրի գյուղում Աղավնատանը ստացել է 100 ձայն: Ստացվում է, որ մյուս 32 թեկնածուն ստացել է 200 ձայնից էլ պակաս, մեկ մարդը 6 ձայն էլ չի ստացել, իր ձայնն էլ հետը գումարած: Հնարավո՞ր է նման բան. դատեք ինքներդ: Կան հրապարակված արդյունքը բացատրող այլ հանգամանքներ եւս:

Սկսենք նրանից, որ ընտրություններն անցկացվել են վախի եւ ահաբեկման մթնոլորտում. մարդիկ վախեցած են եւ չեն կարող ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, պատմել իրենց տեսածի եւ լսածի ասին: Մարդիկ գիտեն, որ իրենց մի ավել խոսքի համար կարող են կալանավորվել, կարող են ենթարկվել քրեական հետապնդման. Հայաստանում հիմա այդպիսի մթնոլորտ է: Ի՞նչ եք կարծում՝ եթե որեւէ մեկն իմանար, որ, օրինակ, ՔՊ-ն մեկ ձայնի համար 40 հազար դրամ ընտրակաշառք է բաժանում, արդյոք նա կհամարձակվե՞ր դրա մասին բարձրաձայնել, իհարկե՝ ոչ, որովհետեւ կվախենար՝ մտածելով, որ իրեն դրա համար կարող են կալանավորել եւ զրկել ազատությունից, մեղադրել կեղծ մատնության կամ այլ հոդվածով: Հայաստանում նոր իրավիճակ է. մարդկանց կարող են կալանավորել խոսքի, խոսելու համար, եւ մարդիկ այդ սպառնալիքն ընդունում են ի գիտություն:

Չնայած նման վիճակին, քվեարկության ընթացքում տարբեր տեղամասերից ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք բացահայտում եւ հրապարակում էին տեղեկություններ տարբեր ընտրախախտումների վերաբերյալ: Մարդիկ արձանագրում էին, որ իրենց տան հասցեներում գրանցված են այլ անձինք, իսկ դա նշանակում է, որ իշխանությունը նախապես իր կողմնակիցներին`վարձկանների է գրանցել ինչ-որ հասցեներում, որոնք այդ օը քվեարկել են, գուցե ոչ մեկ ընտրատեղամասում: Մի տեղամասում ծրարից ՔՊ-ի երկու քվեաթերթիկ դուրս եկավ, ինչը նշանակում է, որ ընտրատեղամասերից դուրս եղել են ՔՊ-ի քվեաթերթիկներ, մարդկանց նախապես տվել են քվեաթերթիկ, արձանագրվել են բաց քվեարկության կամ ընտրողներին ուղղորդելու, նրանց փոխարեն քվեարկելու դեպքեր: Ընտորղներին տեղամասեր տեղափոխելը, նրանց այդ ընթացքում համապատասխան մշակման ենթարկելը կրել են մասսայական բնույթ:

Իշխանությունն օգտագործեց իր վարչական, քրեական եւ ֆինանսական ռեսուրսը: Ընտրություններից առաջ սկսվեց բարեգործական միջոցառումների շարք, որի ընթացքում գյուղերում բարեգործության անվան տակ բաժանվում էր ընտրակաշառք, այդ թվում՝ գումարի տեսքով: Մի քանի դեպք բացահայտվեց շատ պատահաբար, ինչը նշանակում է, որ նման դեպքերը շատ ավելին են եղել:

Ընդդիմադիր տրամադրված մարդկանց մեծ մասը կորցրել է հավատն ընտրությունների եւ դրա միջոցով իրավիճակ փոխելու հնարավորության նկատմամբ: Մարդիկ աչքի առաջ ունեն Փարաքարի, Գյումրու, Ալավերդու, Բերդի, Վանաձորի եւ Հայաստանի տասնյակ այլ համայնքների ու համայնքապետերի օրինակները, երբ ընտրությունների արդյունքում ընտրվում է ոչ ՔՊ-ական թեկնածու, բայց իշխանությունը բռնաճնշումներով, կեղծ քրեական գործերով, մանդատագողությամբ, շանտաժով եւ սպառնալիքներով այդ մարդկանց կալանավորում է, հեռացնում իշխանությունից կամ ստիպում հավատափոխ լինել: Ընտրություններից հետո ամենատարածված խոսակցությունն այն էր, որ ամենահավանական թեկնածու Սեւակ Խաչատրյանը կարող է հանգիստ լինել իր կյանքի եւ ազատության համար, իրեն չեն սպանի կամ առնվազն կալանավորի:

Մանր, հանրային փոքր աջակցություն ունեցող կուսակցությունների եւ թեկնածուների մասնակցությունը ընտրություններին ձեռնտու է միայն իշխանությանը, այդ կուսակցությունները եւ թեկնածուները ձայն են գողանում ընդդիմությունից եւ հօգուտ իշխանության, անկախ նրանից՝ անում են դա գիտակցվա՞ծ, ինչպես, օրինակ, իշխանության սատելիտ կուսակցությունները, թե՞ ուղղակի այդպես ստացվում է: Դեռեւս նախընտրական շրջանում ընդդիմադիր թեկնածուներից մեկին իր շտաբում ասացի, որ եթե իրենք 5 տոկոսից պակաս ձայն ստանան, կստացվի, որ աշխատել են հօգուտ Փաշինյանի։ Նա համաձայնեց՝ ասելով որ 10 տոկոսից ավելի ձայն են ստանալու: Արդյունքում 1,5 տոկոս ձայն ստացան, փաստորեն, այդքանով աջակցելով իշխանությանը: Ճիշտ է, Փաշինյանն իր սատելիտներով՝ «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներով» էլ լուծեց իր խնդիրը, բայց ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելը ոչ մի արդարացում չունի:

Էջմիածնի համայնքապետի ընտրությունները սովորական ընտրություն չէին, Փաշինյանը դրանք հատուկ էր կազմակերպել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին գնա ոչ թե Գյումրու եւ Փարաքարի պատմությունների նստվածքով, այլ՝ որպես հաղթող կուսակցության ղեկավար: Նրան հաջողվում է խաբել ու մանիպուլացնել հայ հասարակությանը, հաջողվում է տարբեր քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների միջոցով ստանալ ցանկալի արդյունք, բայց հանրային ատելությունն իր եւ իր իշխանության նկատմամբ դրանից չի փոքրանում, այլ ավելի է մեծանում եւ ուժեղանում: Իսկ այդ ատելությունը մի օր պայթելու է, դրա համար ընդամենը հարմար առիթ ու հնարավորություն է պետք, որն արագորեն հասունանում եւ մոտենում է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test