«Հայաստանում համակարգն այնպիսին է, որ ստացվում է` ավագ դպրոցը սովորեցնում է չսիրել կրթությունը, չսովորել։ Մենք առաջարկում ենք փոխել տրամաբանությունն ամբողջությամբ. դպրոցն ավարտող աշակերտը պետք է լինի ինքնակայացած եւ ինքնակերտած։ Չսպասի՝ տեսնի ծնողը հնարավորություն ունի իր համար կրկնուսույց վարձելու, թե մնա բախտի քմահաճույքին։ Կրթական համակարգը պետք է դպրոցականին պատրաստի բուհական համակարգի համար»,-«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ուսանողների հետ բաց դասախոսության ժամանակ նման կարծիք էր հայտնել:
Նա նաեւ նշել էր, որ պետությունը ըստ մասնագիտական ուղղությունների պատվերներ պիտի ունենա տրված՝ թեկուզ ֆինանսավորելով կոնկրետ բնագավառներ: Այս համատեքստում «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարը կարեւորել էր ոչ միայն միջնակարգ, այլեւ միջին մասնագիտական կրթությունը: Արման Թաթոյանն ասաց, որ «Միասնության թեւերն» առաջարկում է ամբողջությամբ փոխել համալսարանական կրթությունը, բուհ ընդունվելուց առաջ երեխան պետք է կոնկրետ մասնագիտության գծով internship, պրակտիկա անցած լինի:
Արման Թաթոյանի դիտարկումների վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: «Հիմնականում բարձրացված էր ավագ դպրոցի խնդիրը, ինչը կարծում եմ՝ արդարացված է, որովհետեւ մենք այսօր դպրոցի վերջին 3 դասարաններում լրջագույն խնդիրներ ունենք: Իրականում այդ 3 տարիներից 1,5-ը շատ աշակերտներ ուղղակի ժամանակ եւ ռեսուրսներ են վատնում, կամ ինչպես նշում է Արման Թաթոյանը, մեկ-երկու առարկա են պարապում ու մնացածով հետաքրքրված չեն: Ավագ դպրոցը լրջագույն ռեֆորմների կարիք ունի: Շատ լավն էր նաեւ ինտերշիփի,գաղափարը, ինչը վաղուց կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում: Աշակերտը մինչեւ բուհ հասնելն իր ոլորտին վերաբերող պրակտիկաներ, կամավորական աշխատանքներ պետք է ունենա, կա նաեւ այն տարբերակը, որ որոշ պարապմունքներ էլ համալսարանում է անում»,-ասաց կրթության փորձագետը:
«Մեզ մոտ դրա կիրառումը խնդիրներ կստեղծի գյուղական դպրոցների համար, ինչպե՞ս են երեխաները գյուղերից հասնելու: Օրինակ, Վայոց Ձորում ընդհանրապես բուհ չունենք, կամ Արարատի, Արմավիրի որոշ մասեր հեռու են Երեւանից: Մյուս կողմից կա լավ գաղափար, մենք պետք է վերանայենք ավագ դպրոցները, դարձնենք ավելի գործնական, դպրոց-բուհ համագործակցությունը ուժեղացնենք, լավ կլինի, որ ստեղծվեն ինչ-որ բաներ հեռավար իրականացնելու հնարավորություններ, որպեսզի այդ ամենը հասանելի լինի նաեւ գյուղական դպրոցների երեխաների համար»,-հավելեց կրթության փորձագետը:
Խոսելով միջին մասնագիտական կրթությունից, Սերոբ Խաչատրյանը հիշեցրեց, որ կիրառվում է դուալ կրթությունը, որի պարագայում քոլեջների ուսանողները զգալի ժամանակ անցկացնում են գործատուի մոտ, բայց, նրա ձեւակերպմամբ. «Այդ ամենը պետք է ավելի համակարգված արվի, որպեսզի արդյունք լինի: Նաեւ գործատուները պետք է համապատասխան հմտություններ ունենան, որպեսզի ուսանողները, աշակերտները իրենց համար բեռ չլինեն »:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test