Մոտ 100 հազար ԱՄՆ դոլար արժեքով Ազգային ժողովի հայտնի սրճարանի ճեմուղու մի մասը փորվում է, ԱԺ նոր վերելակը դրսում է լինելու։
Հոկտեմբերի 23-ի կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի ցանկում, կառավարությունը որոշում էր կայացրել՝ Ազգային ժողովի շենքում նոր՝ արտաքին վերելակ տեղադրելու մասին։
Ըստ որոշման հիմնավորումների՝ ԱԺ նիստերի դահլիճի եւ դրան հարակից տարածքների ՀՀ ԱԺ պատգամավորների, հրավիրված անձանց եւ այլ անձանց հասանելիությունը ներկայումս ապահովվում է վարչական շենքի ներսով՝ հատելով բազմաթիվ միջանցքներ եւ աստիճանավանդակներ, ինչը «հաճախ պատճառ է հանդիսանում միջանցքներում կուտակումների եւ մարդկանց տեղաշարժման հետ կապված խնդիրների առաջացման, ինչն էլ հաճախ պատճառ է հանդիսանում ԱԺ վարչական շենքում անվտանգության ապահովման գործընթացին»։
Ազգային ժողովի շենքում նոր՝ արտաքին վերելակ կառուցելու համար տրամադրվել է 26 մլն դրամ։ Այս գումարը ԱԺ–ին կտրամադրվի ՀՀ 2025 թ պետական բյուջեով Ազգային ժողովի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելով։
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիկսել է, որ ԱԺ սրճարանին կից սկսվել է արտաքին վերելակի կառուցման աշխատանքները, սակայն թե այդ վերելակը դեպի ուր է բարձրանալու, հարցական է։ Քանի որ ըստ ամենայնի պետք է ԱԺ շենքի նիստերի դահլիճին հարող ֆոյեի պատուհանները հեռացվեն, պատերը քանդվեն։
ԱԺ նոր վերելակն, ըստ ամենայնի, պետական պաշտոնյաներին վարչապետից մինչև նախարար լրագրողներից ավելի հեշտ «փախչելու» տարբերակ է առաջարկելու։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test