Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Թող լրատվականն ազատ լինի»․ կալանավորված Վարդան Ղուկասյանի ցանկությունն ու պետական մեղադրողի առարկությունը aravot.am aravot.am

time
«Թող լրատվականն ազատ լինի»․ կալանավորված Վարդան Ղուկասյանի ցանկությունն ու պետական մեղադրողի առարկությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր ընթացավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի, Սաշա Զաքարյանի և Արմեն Մաթևոսյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթով դատաքննությունը։ Այսօր դատարանը լսեց երկու վկաների՝ Հովհաննես Ավետիսյանին ու Ռուդիկ Ավետիսյանին։

Դատավոր Մերի Մոսինյանը նիստի հենց սկզբում լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց, որ դատարանը քննարկել է ուղիղ հեռարձակման ու տեսաձայնագրման հարցը, մեղադրյալները առարկել են։

Սակայն Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հայտնեց, որ դիրքորոշման փոփոխություն կա․ Վարդան Ղուկասյանը չի առարկում։ Մյուս մեղադրյալները ևս չառարկեցին։

Նշենք, որ դեռ դատական նիստը չսկսված՝ Վարդան Ղուկասյանը ներս մտնելուն պես՝ հայտարարեց․ «Թող լրատվականն ազատ լինի», այնուհետ լրագրողների անունները տալով, հարցրեց՝ բա ո՞ւր են նրանք։

Որոշակի առարկություններ ներկայացրեց հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը։ Նա ասաց, որ դեմ չէ տեսանկարահանմանն ու ուղիղ հեռարձակմանը, բայց քանի որ վկաների են հարցաքննում, այն դեռ չի ավարտվել, փաստացի այդ պրոցեսում չպետք է տեսանկարահանել ու ուղիղ հեռարձակել։ Մեղադրողն ասաց՝ դրանից զատ կարող են նկարահանել, որևէ խնդիր չի տեսնում։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը հակադարձեց․ «Եթե վկան ձայնագրվում է, խոսքը կա, ո՞րն է տրամաբանությունը նրան չտեսանկարահանելու»։

Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալների դիրքորոշումը, թույլատրեց ուղիղ հեռարձակումը, տեսանկարահանումը, բացառությամբ՝ վկաների հարցաքննության։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test