«Երթևեկությունից ենք խոսում, բայց տրանսպորտի վարչության պետը գնաց, ինքն ընդհանրապես կապ չունի՞ այս քաղաքի ձախողումների հետ։ Ամիսը մեկ ունենում ենք ավագանու նիստ, մինչև 30 հարց չզեկուցվողով անցկացնում եք, մի հարց եք բերում քննարկման, էդ էլ լայեղ չեք անում նստեք, խոսեք, լսեք, պատասխանեք»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ վրդովվեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ տեսնելով, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից շատերը, նաև ՔՊ խմբակցության անդամները բացակայում են դահլիճից։
Նա մտահոգություն հայտնեց, որ այս խնդիրների պատճառը նաև այն է, որ շենքերն անընդհատ ավելանում են․ «Արաբկիրի ու Կենտրոն վարչական շրջանների վիճակը հարամ է եղել, որովհետև անվերջ շենքեր եք սարքում, որոնք պետք չեն, ու խցանումներն ավելանում են։ Ուզում եք խցանումները պակասեն` դատախազության ժողովրդին տարեք Բանգլադեշ։ Նալբանդյան փողոցի վրա, որ կա ԱԱԾ շենքը և այլն, տարեք քաղաքի ծայրամաս։ Ի՞նչ տարբերություն՝ պարտադիր պետք է քաղաքի կենտրոնո՞ւմ մարդկանց գլխին գործեր սարքեն»։
Նիստի ընդմիջումից հետո հարցուպատասխանի ժամանակ էլ ավագանու անդամն ասաց․ «Չեմ հասկանում՝ խտրական վերաբերմունքը որտեղի՞ց է գալիս․ բոլոր պետական շենքերը, որ կան, կենտրոնում մարդիկ ոնց ուզում` կանգնում են․ կարմիր գիծ չկա, սովորական մարդիկ, որոնք պետական աշխատողներ չեն, գալիս, անմիջապես տուգանվում են։ Նույն Նալբանդյան փողոցի դեպքում մեքենաների թվի պատճառով հսկայական խցանումներ են լինում այն հատվածում, որ արդեն պետք է դուրս գանք Մյասնիկյան։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց․ «Ինչի՞ց եք վստահ, որ չեն տուգանվում, եթե սխալ են կանգնում։ Մեր շատ ծառայություններ վերջին երկու տարիների ընթացքում ինձ դիմել են կարմիր գծերում տուգանվելու կապակցությամբ։ Մենք որևէ խտրական վերաբերմունք չունենք որևէ մեկի նկատմամբ»։
Երևանի ավագանու նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test