«Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվել
sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրեց փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Դատարանը Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց չի կիրառել»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ֆեյսբուքյան էջում Վարազդատ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ մեկնում է «Արթիկ» ՔԿՀ, որտեղից շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող Ռուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի։
Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին էլ ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները
23 մարդուձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի
երկու հոդվածներով։