Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տաջիկստանը կարողացավ «տրոհել թուրքական աշխարհը». Հարավային Կովկասում «մոդուս վիվենդին» ո՞րն է լինելու 1in.am 1in.am

time
Տաջիկստանը կարողացավ «տրոհել թուրքական աշխարհը». Հարավային Կովկասում «մոդուս վիվենդին» ո՞րն է լինելու

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը միացել է Կենտրոնական Ասիայի «Խորհրդատվական խորհրդի» ձևաչափին: Մինչ այդ Իլհամ Ալիևն այդ քննարկումներին երկու անգամ մասնակցել է «պատվավոր հյուրի» կարգավիճակով: Բաքվի պաշտոնական քարոզչությունն, իհարկե, Տաշքենդում ընդունված այդ որոշումը ներկայացնում է որպես «դիվանագիտական հերթական հաղթանակ»:

Բայց իրականությունը գնահատելու «բանալին» հենց հանդիսավոր արարողության ժամանակ տվել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևեը: Նրա ձևակերպմամբ, դրվում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ինտեգրացիայի հիմքը: Ըստ Ուզբեկստանի նախագահի, խոսքը երկու տարածաշրջանների համատեղ զարգացման և ընդհանուր աշխարհա-տնտեսական ու անվտանգային տարածքի ձևավորման մասին է:

Հեռանկարն այնքան ակնառու է ծրագրավորված, որ Բաքվի «Ատլաս» վերլուծաբանական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն խոստովանել է, որ Կենտրոնական Ասիայի «հինգ երկրներից չորսն են Թուրքական պետությունների կազմակերպության անդամ»: Ընդ որում, Թուրքմենստանը շարունակում է ԹՊԿ-ում մնալ դիտորդ: Ադրբեջանցի փորձագետը փաստացի հրապարակայնացրել է, որ չնայած Էրդողանի կողմից առնվազն երեք անգամ կազմակերպված «արքայական» ընդունելությանը, Տաջիկստանի նախագահ Ռահմոնը գայթակղության չի տրվել և հրաժարվել է «թուրքական աշխարհին» մաս կազմել:

Կենտրոնական Ասիայում, ըստ էության, դրվել է քաղաքակրթական, էթնիկ-մշակութային հաշտության հիմքը, թուրքախոս չորս պետությունների և իրանական ինքնության Տաջիկստանի միջև սկզբնավորվել է հաշտության և համակեցության պատմական գործընթաց: Դա կարո՞ղ է Հարավային Կովկասի համար նախադեպային լինել: Հնարավո՞ր է հասնել թուրքական, հայկական և վրացական ինքնությունների մի «մոդուս վիվենդիի», երբ պատմական, էթնիկ-մշակութային հիշողությունների ծանր բեռը հաղթահարվի տնտեսական, առևտրային, կոմունիկացիոն և այլ բնագավառներում առարկայական համագործակցությամբ:

Կենտրոնական Ասիայում «քաղաքակրթական հաշտությունը» ձևավորվում է Եվրամիության և Միացյալ Նահանգների գործուն միջամտությամբ: Խորքային առում, հավանաբար, դա «Մեծ Թուրանի» թուրքական նախագիծը հակակշռելու և վերջնարդյունքում չեզոքացնելու աշխարհաքաղաքական նկատակ է հետապնդում: Բայց պետք է ընդունել, որ Կենտրոնական Ասիայի երկրները մեկ ընդհանրություն, այնուամենայնիվ, ունեն, բոլորն իսլամադավան են: Հարավային Կովկասի երեք երկրներից մեկն իսլամադավան է, երկուսը՝ քրիստոնյա:

Կենտրոնական Ասիայում նախաբնիկության-եկվորության սուր բանավեճ գոնե առերևույթ չկա: Հարավային Կովկասում դա ամենածանր, բարդ և սկզբունքային տարաձայնությունն է: Տաջիկստանն, այո, կարողացավ «տրոհել» թուրքական աշխարհը: Իսկ քաղաքկրթական, էթնիկ-մշակության համերաշխության գործընթացը հաջողությամբ կպսակվի՞: Այդ փորձը Հարավային Կովկասում կիրառելի կլինի՞: Եվրամիությունը և Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը գնահատում են որպես ինքնուրույն տարածաշրջա՞ն, թե՞ Կենտրոնական Ասիայի հետ իրենց կապի «կամու՞րջ»: Դեռ մի կողմ թողած այն, որ Ռուսաստանը և Թուրքիան հնարավոր ամեն ինչ անելու են, որպեսզի Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս հիպերտարածաշրջան չկայանա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test