Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը հրաժարվել է Գեւորգ Կոստանյանին արտահանձնել․ Աննա Վարդապետյան aravot.am aravot.am

time
Ռուսաստանը հրաժարվել է Գեւորգ Կոստանյանին արտահանձնել․ Աննա Վարդապետյան

Հայաստանը շուտով կրկին կդիմի Ռուսաստանին՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի արագ արտահանձնման խնդրանքով․ այս մասին այսօր խորհրդարանում կազմակերպված «Մարտի 1»-ի թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Երեւանը նաեւ մտադիր է հասնել Վահագն Հարությունյանի արտահանձնմանը։ Երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն էլ մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ապացույցները կեղծելու եւ «Մարտի 1»-ի գործով քննությունը խեղաթյուրելու մեջ։ Հայկական կողմի տվյալներով, երկուսն էլ հիմա գտնվում են Ռուսաստանում։ Մենք Ռուսաստանի հետ աշխատում ենք բազմակողմանի համաձայնագրի՝ Քիշնեւի կոնվենցիայի շրջանակներում։ Այնուամենայնիվ, ռուսական կողմը դեռ համաձայնություն չի տվել արտահանձնման վերաբերյալ։ Հայաստանի գլխավոր դատախազությունը մոտ ապագայում կրկին միջնորդություն կուղարկի ՌԴ՝ խնդրելով կրկին քննարկել ավելի վաղ մերժված միջնորդությունը», – ասաց Աննա Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իր ելույթում նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն էր հայտարարել, որ «Մարտի 1»-ի գործով հետախուզվում են Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Հիշեցնենք, խորհրդարանում հանրային քննարկում է ընթանում «Մարտի 1»-ի գործի մասին՝ ՄԻԵԴ վճռից հետո։ Քննարկմանը ընդդիմադիրները չեն մասնակցում։

Հիշեցնենք նաեւ, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։

Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test