Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մարտի 1»-ի գործը չի մտել փակուղի․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ aravot.am aravot.am

time
«Մարտի 1»-ի գործը չի մտել փակուղի․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

«Մարտի 1»-ի գործը մտել է փակուղի՞՝ հարցն այսօր խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ տրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, քանի որ նաեւ քննարկումից էր այդպիսի տպավորություն ստացել քաղաքացին։

«Մարտի 1»-ի գործը չի մտել փակուղի։ Ես այս ամբիոնից խոստանում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցները կիրառվելու են, որպեսզի մենք անջատված մասով նաեւ ունենանք ամբողջական բացահայտում»,- պատասխանեց Արթուր Նահապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։

Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test