«Այնպիսի տպավորություն է, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լսենք, թե մինչեւ հիմա ի՞նչ է արվել այս գործով։ Դրա գնահատականը տվել է ՄԻԵԴ-ը, որ դուք ոչինչ չեք արել։ Այս համակարգը 17 տարի ուղղակի պարալիզացված է եղել այս գործով եւ որեւէ հարց դուք չեք լուծել։ Այդ որոշումը դրա մասին է։ Մենք ուզում ենք իմանալ՝ դուք ի՞նչ եք պատրաստվում անել այս վայրկյանից սկսած։ Դուք դա պետք է անեիք ուղիղ երկու ամիս առաջ, ՄԻԵԴ վճռի արձակումից հետո»,- «Մարտի 1»-ի գործով խորհրդարանում ընթացող քննարկման ժամանակ ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։
Վերջինս պատասխանեց՝ «Մարտի 1»-ի վարույթը ՔԿ-ի վարույթում չի գտնվում, բայց ՔԿ քննիչները ընդգրկված են դրանում։
Մանրամասները՝ տեսանյութում
Իր խոսքում Արթուր Պողոսյանը նշել էր, որ գործի շրջանակներում նոր հանցագործություն է բացահայտվել, որին կարող է տրվել իրավական գնահատական եւ այդ դրվագը կարող է ազդել նաեւ արարքների քրեաիրավական որակման վրա։ ՔԿ քննիչները ակտիվ գործողություններ են կատարում նաեւ սպանությունների նույնականացման դրվագով, զենքերի անհատականացման մասով։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս քննարկմանն ընդդիմությունը չի մասնակցում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Հիշեցնենք, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։
Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test