Նոյեմբերի 8 –ի «հաղթանակի զորահանդեսին» Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է պակիստանա-չինական արտադրության JF 17 Thunder Blok 3 կործանիչները: Նույն օրը Պակիստանի վարչապետ Շարիֆը բացահայտել է, որ այդ կործանիչների «առաջին խմբաքանակն արդեն մատակարարվել է Ադրբեջանին»: Մամուլում տեղեկություն կա, որ ընդհանուր առմամբ «Ադրբեջանը պատվիրել է այդ տեսակի քառասուն ինքնաթիռ»: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կործանիչը, որի շուրջ հետաքրքրությունն առանձնապես աճել է Պակիստանի կողմից Հնդկաստանի դեմ մի քանի օր տևած ռազմական գործողություններից հետո, երբ Իսլամաբադը հայտարարել է ֆրանսիական արտադրության հնդկական առնվազն մեկ Rafale կործանիչ խոցելու մասին:
Պարզվում է, պակիստանա-չինական արտադրության JF 17-ը Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ֆրանսիական կործանիչը «խոցել է» չինական «օդ-օդ» կարգի RL-15E հրթիռով: Ստացվում է, որ Ադրբեջանը Պակիստանից կործանիչներ է ձեռք բերել այն հեռանկարով, որ Չինաստանի հետ կարող է կարգավորել հրթիռների մատակարարման խնդիրը: Այս ֆոնին խիստ ուշագրավ է տեղեկություն է հայտնել «Վաշինգտոն փոստը». ԱՄՆ-ը և Հնդկաստանը ևս տասը տարով երկարաձգել են անվտանգության և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցության պայմանագիրը:
Ակնհայտ է, որ այդ համաձայնությունը կայացել է ռազմավարական շահերի համընկնման հիմքով: Վաշինգտոնը և Նյու-Դելին Չինաստանին զսպելու հարցում դաշնակիցներ են: ԱՄՆ-Հնդկաստան ռազմատեխնոլոգիական համագործակցությունն, ըստ երեւույթին, լրջորեն անդրադառնալու է նաև ռուս-հնդկական հարաբերություններին: Արդեն իսկ տեղեկություն է տարածվել, որ Հնդկաստանն ռուսական նավթի համար ոչ միայն «նվազագույն գին է առաջարկել, այլև առաջադրել նախապայման, որ պետք է մասնակցի մի քանի նավթահանքերի շահագործմանը»:
Իսլամաբադ կատարած վերջին այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հնդկաստանի հետ տարածքային վեճի հարցում ոչ միայն քաղաքական բացահայտ աջակցություն է հայտնել Պակիստանին, այլև շատ թափանցիկ ակնարկել, որ պատրաստ է «Ջամու-Քաշմիրի համար արդարացի պայքարում համակողմանի աջակցություն ցուցաբերել»: Ըստ երևույթին, պակիստանա-չինական համատեղ արտադրության JF 17 կործանիչները Բաքուն ձեռք է բերել նաև կամ հիմնականում հենց այդ նպատակով:
Այս ֆոնին նոյեմբերի 18 –ին Բաքվի ADA համալսրանում մեկնարկել է ԱՄՆ-Ադրբեջան «ուղեղային կենտրոնների» առաջին խորհրդաժողովը: Ադրբեջանական այդ ուսումնական հաստատությունը նախկինում կոչվում էր ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, որի շրջանավարտներից է, ի դեպ, նաև Իլհամ Ալիևի որդին: Հաստատության անփոփոխ ռեկտորը Մեհրիբան Ալիևայի հորեղբայր Հաֆիզ Փաշաևն է:
Վերջինս մասնագիտությամբ միջուկային ֆիզիկոս է, խորհրդային շրջանում մի քանի տարի աշխատել է ԽՍՀՄ Միջուկային ուսումնասիրությունների Դուբնայի կենտրոնում և այդ շրջանից կապեր ունի Միացյալ Նահանգների գործընկերների հետ: Հաֆիզ Փաշաևը Հեյդար Ալիևի կողմից նշանակվել է ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան, ապա մոտ երկու տասնամյակ պաշտոնավարել որպես Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար:
Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-Ադրբեջան «ուղեղային կենտրոնների» խորհրդաժողովը: ADA համալսարանի տեխնիկա-տեխնոլոգիական հովանավոր են իսրայելական միանգամից մի քանի կառույցներ: Բաքվի մամուլը վերջին շրջանում մի քանի հրապարակումներ է արել, որ ենթատեքստով «ափոսում են» իսրայելա-ադրբեջանական համագործակցության «սառեցման» առթիվ: Իշխող տեսակետ է, որ «Աբրահամի համաձայնություններին» Ադրբեջանը «չի կարող միանալ Թուրքիայի և Իրանի խիստ բացասական վերաբերմունքի պատճառով»:
Կարելի է ենթադրել, որ ամերիկյան «ուղեղային կենտրոնների» առջև խնդիր է դրված Ադրբեջանում քաղաքական տեսակետ ձևավորել, որ Չինաստանի հովանավորությամբ և Թուրքիայի ու Պակիստանի առաջնորդությամբ հակահնդկաստանյան ռազմական դաշինքին մասնակցությունը Միացյալ Նահանգների համար ցանկալի չէ: Վաշինգտոնի հետ Բաքուն ռազմավարական համագործակցություն հաստատելու մասին հուշագիր է ստորագրել: Դա Ալիևի ամենաշոշափելի հնարավորությունն է, որպեսզի հաղթահարի Իրանի և Ռուսաստանի միջեւ «սեղմվածի անհարմարությունը»: Խնդիրն այն է, թե նա որքանո՞վ է իրականում շահագրգռված այդ հնարավորության իրացմամբ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test