Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մարտի 1»-ի գործով «Չերյոմուխա 7»-ից կրակոցները դարձյալ հնարավոր չի եղել նույնականացնել․ Արթուր Նահապետյան aravot.am aravot.am

time
«Մարտի 1»-ի գործով «Չերյոմուխա 7»-ից կրակոցները դարձյալ հնարավոր չի եղել նույնականացնել․ Արթուր Նահապետյան

«ՀՀ տարածքում գործող փորձագիտական հիմնարկների փորձաքննություններով, ինչպես նաեւ ՀՀ սահմաններից դուրս կատարված փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Տիգրան Խաչատրյանի մարմիններից հանված «Չերյոմուխա 7» գազային նռնակի բեկորների կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար։ Այդ պատճառով չի պարզվել, թե կոնկրետ ո՞ր զենքի կիրառումից են մահացել նշված անձինք»,- խորհրդարանում «Մարտի 1»-ի գործի մասին ՄԻԵԴ վճռից հետո հանրային քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

«Մարտի 1»-ի անջատված մասով գործն այժմ քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, այն 600 հատոր ունի։

Այս քրեական վարույթի շրջանակներում վարույթ է հարուցվել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է 2008-ին խաղաղ ցուցարարներին ցրելու ոստիկանական գործողությունները գլխավորելու եւ կազմակերպելու մեջ։ Արթուր Նահապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննության ավարտ կհայտարարվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Հիշեցնենք, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։

Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test