Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիգրան Ավինյան. մեքենաների սահմանափակումներ ենք անելու․ էս ամբիոնի մոտ շորեր են ճղվելու, մազեր պռճկվելու aravot.am aravot.am

time
Տիգրան Ավինյան. մեքենաների սահմանափակումներ ենք անելու․ էս ամբիոնի մոտ շորեր են ճղվելու, մազեր պռճկվելու

«Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքապետարանը հիմնախնդիրը չի կարողանում լուծել ու գտել է ավելի հեշտ տարբերակ՝ նոր մարմին ստեղծելու։ Դեռ ԽՍՀՄ տարիներից կար արտահայտություն, որ եթե խնդիրն ուզում եք թաղել, ստեղծեք նոր մարմին»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» ստեղծելու մասին հարցին։

Այնուհետև հղում կատարելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հայտարարություններին՝ ասաց․ «Եթե քաղաքականության հիմքում դնում եք մարդկանց ու տրանսպորտային միջոցների քանակի աճը, վստահ եմ, որ դա աճելու է․ կյանքը զարգանում է։ Քաղաքապետարանը, եթե մտածում է հիմնարկ ստեղծել, որ կկրճատի ավտոմեքենաների քանակը, ասեք, իմանանք՝ ինչի համար է այդ հիմնարկը բացվում»։

Սուրեն Գրիգորյանը վստահեցրեց․ «Ես չասացի, որ այս կազմակերպության նպատակը Երևանի բնակչության նվազեցումն է։ Ասացի, որ դրանով պայմանավորված կա խնդիր, որը պետք է լուծվի»։

Տիգրան Ավինյանն էլ հավելեց․ «Մենք ունենք «Երևանտրանս ՓԲԸ», որն ունի կոնկրետ գործառույթներ, որոնք խաչվում են այս հիմնարկի գործառույթների հետ։ Տրանսպորտի՝ ճիշտ ժամին տեղ հասնելու գործառույթը տրվելու է այս հիմնարկին, բայց թվային տեխնոլոգիաներով։ Նոր ֆունկցիա չենք ստեղծում»։

Այնուհետև զգուշացրեց․ «Մեքենաների սահմանափակումներ ենք անելու․ էս ամբիոնի մոտ շորեր են ճղվելու, մազեր պռճկվելու»։

Նշենք, որ Երևանի ավագանին ի վերջո ընդունեց ձայների մեծամասնությամբ նախագիծն ընդունվեց։

Այս պահին Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց, ընդմիջումից հետո կլինի հարցուպատասխանի փուլը։

Երևանի ավագանու նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test