Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդգծեց՝ 2008-ին էլ ՄԻՊ գրասենյակը պատշաճ աշխատել է aravot.am aravot.am

time
ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդգծեց՝ 2008-ին էլ ՄԻՊ գրասենյակը պատշաճ աշխատել է

«Իրականում, միայն կյանքի իրավունքի դիտանկյունից չէ, որ բավականին լուրջ մարդու իրավունքների խախտումների մասին է խոսք գնում հենց այս իրադարձությունների համատեքստում։ ՄԻՊ հաստատությունը հենց այդ ժամանակահատվածում է խոսել մարդու իրավունքների խախտումների մասին՝ մի փոքր այլ հարցադրումներով»,- խորհրդարանում «Մարտի 1»-ի գործի մասին ՄԻԵԴ վճռից հետո հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Քննարկմանը, հիշեցնենք, ընդդիմադիրները չեն մասնակցում։

ՄԻՊ-ն անդրադարձավ հավաքների ազատության հարցին՝ ասելով, որ այս փուլում կարելի է արձանագրել, որ պետական իշխանության կողմից բավարար տեղեկատվություն չի ներկայացվել, որ իրականացվել է համաչափ ու իրավաչափ ձեւով։ Հետեւաբար, իբրեւ ՄԻՊ ինքն արձանագրում է, որ մարդու իրավունքներին եւ ազատությանը միջամտության մասով բազմաթիվ են խնդիրները ու դա լրջագույն խնդիր է՝ ժողովրդավարական հասարակության տեսանկյունից։

Հաջորդը՝ տարբեր մարմինների կողմից ուժի կիրառումն է։ ՄԻՊ-ը դարձյալ գտնում է, որ պետությունը բավարար տեղեկատվություն չի ներկայացրել։

Նա նաեւ հայտարարեց, որ 2008-ին ՄԻՊ հաստատությունը բավական այցեր է ունեցել ազատազրկման վայրեր, զրուցել ազատազրկված քաղաքացիների հետ ու բավական լուրջ տեղեկատվություն է ձեռք բերվել նրանց դեմ կիրառված բռնությունների մասով։ Այդ ամենն իր կարծիքով, մարդու իրավունքների տեսանկյունից անպայմանորեն պետք է քննության առարկա դառնա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ի դեպ, լրագրողների տեսախցիկները ֆիքսել են, որ խորհրդարանական հանրային քննարկմանը մասնակցում է Հովհանավանքում իշխանության մասնակցությամբ տեղի ունեցած կեղծ պատարագին մասնակցած դաջվածքով կեղծ դպիրը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Հիշեցնենք, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։

Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test