PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշումընախատեսված է հրապարակել նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին։
Դատական նիստի ավարտից հետո այդ մասին հայտնել են Սամվել Կարապետյանի փաստաբանները՝ նշելով, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտնում է Արմենպրեսը։
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը դատարանը սկսել էր նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ից։
Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները, հայտնում է Sputnik Արմենիան։
Այդ տրամաբանությամբ Կարապետյանը նոյեմբերի 17–ին արդեն պետք է ազատ արձակվեր, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանի կալանավորումից ընդամենը ժամեր առաջ, հայտարարել էր, որ եկել է ժամանակը ՀԷՑ-ի պետականացման համար։ Նա ընդգծել էր նաև, որ ընկերության այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցում պետության հետ, կարող են ազատվել աշխատանքից։ Հունիսի 24-ին Փաշինյանը տեղեկացրել էր, որ պատրաստ է ՀԷՑ-ի պետականացման ծրագիրը։
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test