Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Դրանք տարբեր կլասի կիսաջեբկիրներ են՝ եվրոպական դեսպանատներից գրանտներ ստացող hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Դրանք տարբեր կլասի կիսաջեբկիրներ են՝ եվրոպական դեսպանատներից գրանտներ ստացող

Արեւմտամետության գաղափարը Հայաստանում սպասվածից էլ կարճ կյանք ունեցավ, եւ չնայած հայ հանրությունն առանձնապես աչքի չի ընկնում ռուսամետությամբ եւ Ռուսաստանին չի համարում վստահելի դաշնակից, սակայն համեմատության մեջ փաստացի մարդիկ սկսել են ավելի շատ հույսեր կապել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետ, քան հայ-ամերիկյան, հայ-եվրոպական: Իրականում մեր հանրությանը երբեմն չափից ավելի ենք թերագնահատում եւ կարծում ենք, որ մարդիկ, մեծ հաշվով, չեն հասկանում, թե աշխարհում ինչ է կատարվում, սակայն վերջին մի քանի ՏԻՄ ընտրությունները եւ, այսպես կոչված, արեւմտամետ ուժերի պարտությունը ցույց են տալիս մի բան, որ հայ ժողովուրդը շատ չի հավատում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարին, իսկ Ռուսաստանի Դաշնությանը վերաբերվում է, ինչպես հայտնի ժողովրդական առածն է ասում, «չեղած տեղը կաղամբն էլ է միրգ» սկզբունքով:

Վաղարշապատում՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Գյումրիում «Եվրադաշինք» ուժերն այդպես էլ չկարողացան անցողիկ շեմը հաղթահարել եւ անցնել ավագանի: Այն դեպքում, երբ Գյումրիում արեւմտամետ ուժերը մեծ դաշինքով էին մասնակցում, ենթադրվում էր, որ կարող են գոնե անցողիկ շեմը հաղթահարել, սակայն, ինչպես տեսնում ենք, հասարակությունը նրանց չի վստահում. մի մասը նույնացնում է Նիկոլ Փաշինյանի հետ, մի մասն էլ անիմաստ ու անհեռանկարային է համարում աջակցել մի ուժի, որը Հայաստանի ապագան տեսնում է այն պետությունների հետ, որոնք Հայաստանի վրա թքած ունեն այժմ:

Նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «Մեր ժողովրդն Արեւմուտք եւ արեւմտամետություն ասելով հասկանում է, որ շուտով վիզայի ազատականացում է լինելու, թեպետ չեն էլ պատկերացնում, թե դա ինչպես է լինում, սակայն մտածում են, որ առանց վիզայի գնալու են Եվրոպա, տարբեր երկրներ, տարբեր նպատակներով: Մեր ժողովրդի համար արեւմտամետությունը դա է: Այս մասին են վկայում նաեւ սոցհարցումները: Արեւմտամետություն ասելով, մեր ժողովուրդը պատկերացնում է հետեւյալը` գնալ Եվրոպա, աշխատանք գտնել, բարձր թոշակ ստանալ: Արեւմտամետություն ասելով, մարդիկ եվրոպական կրթական, բժշկական համակարգերն են հասկանում: Արեւմուտք ասելով՝ հայ հանրությունը բացարձակ չի ընկալում այն արժեհամակարգերը, որոնք իբր արեւմտյան քաղաքակրթություն են քարոզում: Նույն Արամ Զավենի Սարգսյանը երբ վարչապետ էր, ռուսամետության ամենամեծ քարոզիչներից էր: Հայաստանում իրապես արեւմտյան քաղաքակրթություն կրող ուժեր չկան: Դրանք, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, տարբեր կլասի տարբեր կիսաջեբկիրներ են, ովքեր տարբեր եվրոպական դեսպանատներից դրամաշնորհներ են ստանում: Սա այն տեսակն է, որը չնչին փոփոխության դեպքում փոխում է իր գաղափարները եւ արագությամբ դիրքավորվում մյուս բեւեռում:

Ինչպես տեսնում ենք, երբ ընտրության պահը գալիս է, հայ ժողովուրդը չի ընտրում այն ուժերին, ովքեր ներկայանում են արեւմտամետ: Ինչու, որովհետեւ այս ուժերը չեն նույնականացվում արեւմտամետության հետ, առնվազն այն տեսանկյունից, որն ունի մեր ժողովուրդն արեւմտամետության մասին: Մարդիկ երբեք չեն ընտրելու Արամ Սարգսյանին, չեն ընտրելու Խզմալյանին եւ մյուսներին, որոնց անուններն անգամ չեմ մտաբերում: Մարդիկ Արեւմուտք ասելով, նկատի ունեն վիզայի ազատականացում, եվրոպական բժշկական, կրթական համակարգեր: Այս ամենը, սակայն, հանրությունը չի կապում հայաստանյան արեւմտամետ ուժերի հետ: Երբ գալիս է ընտրության պահը, մեր ժողովուրդը բավականին պահպանողական է դառնում: Ռեալ են դատում, նաղդը թողած՝ մարդիկ չեն գնում նիսյայի ետեւից: Բոլորն էլ գիտակցում են, որ եթե Ռուսաստանը փակի Լարսը, Հայաստանը կմնա սոված: Ուստի ինչքան էլ որ մարդկանց գլուխը լցնեն, որ ռուսները մեր թշնամին են, միեւնույն է, մարդիկ չեն հավատում դրան: Թեպետ մի շրջան կար, որ հակառուսականությունը կատաստրոֆիկ աստիճանի էր հասել, սակայն այդ ամենն այդպես էլ չնյութականացավ եւ չդարձավ քվե՝ ընդդեմ ՌԴ-ի: Վաղը, երբ լինեն ընտրություններ, արեւմտամետ ուժերը նույն պատկերն են արձանագրելու, որովհետեւ Արեւմուտքից սպասումները մարդիկ չեն կապում այն կուսակցությունների հետ, որոնք հանդես են գալիս արեւմտականության դիրքերից: Մեր հանրությանը չի հետաքրքրում եվրոպական արժեհամակարգը, չեն հետաքրքրում մարդու իրավունքները, փոքրամասնությունները, խոսքի ազատությունը եւ այլն»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test