Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Որոշ ընդդիմադիրներ ավելի մեծ ցնծությամբ ՔՊ-ի հաղթանակն ընդունեցին, քան իրենցը կընդունեին hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Որոշ ընդդիմադիրներ ավելի մեծ ցնծությամբ ՔՊ-ի հաղթանակն ընդունեցին, քան իրենցը կընդունեին

Նոյեմբերի 16-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում հաղթեց: Քաղաքագետների, քաղաքական գործիչների կարծիքով` այս հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանն ավելի վճռականորեն է գրոհելու Վեհարանի եւ Գարեգին Բ-ի դեմ: Երեկվանից բոլորին մեկ հարց է մտատանջում. ինչպե՞ս ՔՊ-ն հաղթեց, եթե մասնավոր զրույցներում մարդիկ իրենց հիասթափությունն ու դժգոհությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից, հետո գնում ընտրում են նրանց: Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Արգիշտի Մեխակյանի հաղթանակին, դրա պատճառներին եւ հետեւանքներին, նաեւ՝ ընդդիմության թերացումներին, նկատեց. «Որպեսզի մեր զրույցը լինի առավել առարկայական, պետք է թվեր նշենք: Ի՞նչ են ասում իշխանությունները, նրանք պնդում են, որ «ջախջախիչ հաղթանակ» են տարել, բայց ի՞նչ են վկայում թվերը: ՔՊ-ն ստացել է 15 հազար 298 ձայն, ընդդիմությունը ստացել է 14 հազար 553 ձայն: Այսինքն` ՔՊ-ն հաղթել է 800 եւ մի քանի ձայնի տարբերության արդյունքում: Ինչպես տեսնում ենք` քվեների տարբերությունը զգալի չէ․ սա առաջին փաստն է` իշխանական նարատիվները քանդելու համար:

Ի՞նչ արեց իշխանությունը վերջին ամիսներին: Պետք է լինենք անկեղծ, իշխանությունը քաղաքականապես բավականին ճկուն քայլեր կատարեց: Փարաքարի եւ Գյումրու ընտրություններից հետո նրանք որոշակի հետեւություններ արեցին եւ անցան գործի: Ընդամենը մի քանի ամիս առաջ Վաղարշապատ համայնքին միացրին Խոյ համայնքը: Հենց «Հրապարակ» օրաթերթը մի հրապարակում էր արել նոյեմբերի 17-ին, որ եթե ընտրությունները լինեին բացառապես Էջմիածին քաղաքում, ապա Սեւակ Խաչատրյանը հաղթելու էր: Փաստացի` ՔՊ-ն Վաղարշապատ քաղաքում պարտվել է ընդդիմությանը, սակայն Խոյ համայնքի քվեարկությունների շնորհիվ հաջողությունների հասավ: Բավականին տրամաբանական քայլ արեցին` Խոյը միացնելով Էջմիածնին:

Շատ կարեւոր է նաեւ ֆիքսել մի բան. Արգիշտի Մեխակյանը փորձում էր ամեն կերպ դիստանցիա պահել ՔՊ-ից: Այսինքն` ընտրությունները փորձեցին այնպես ներկայացնել, որ տպավորություն ստեղծվեց, թե թաղի լավ տղայի ընտրություն է, ինչը ես ո՛չ կասկածի տակ եմ դնում, ո՛չ էլ հեգնում եմ: Իրողությունն եմ ասում: Փաշինյանը բնից չհանեց գլուխը, քարոզարշավին էլ չգնաց, ոչ մի խոսք չասաց: Եթե ես չեմ սխալվում, ապա Հանրային հեռուստաընկերության բանավեճի տաղավարում Արգիշտի Մեխակյանը պնդել էր, որ վերջին ամիսներին մոտ կես միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել Վաղարշապատում: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, համայնքը խոշորացրին, անգամ Փաշինյանի նկարը չցուցադրեցին քաղաքացիներին, վարչական ռեսուրսն էլ մաքսիմալ կերպով օգտագործեցին, սակայն անգամ այդ դեպքում հավաքական ընդդիմությունից կարողացան ավել հավաքել ընդամենը 800 ձայն: Իշխանության հաջողության ողջ գաղտնիքը սա է:

Այժմ խոսենք ընդդիմության մասին: Հայտնի հռետորն ասում էր. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Հիմա ժամանակն է ասելու, որ Ռոբերտ Քոչարյանն էր ճիշտ, իրենք բոլորով միասին սխալվեցին: Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ասում էր, որ ճիշտ կլինի, եթե ընդդիմադիր դաշտում լինի երեք խոշոր խաղացող, որոնք կկարողանան կազմել կոալիցիա: Եթե այս ամենը թարգմանենք, ապա նշանակում է, որ առնվազն երեք ճակատով ընդդիմությունը պետք է դուրս գա պայքարի: Առնվազն երեք խոշոր կենտրոն պետք է լինի, եւ ամեն մեկը մյուսի դեմ քարոզչություն չանելով, իր խրամատում պետք է պայքար սկսի: Այժմ մենք ականատես եղանք, որ «Հաղթանակ» դաշինքն ինքն իրենով հաղթանակ տարավ: Սեւակ Խաչատրյանը տարավ ավելի շատ ձայն, քան նախորդ ընտրություններում Դիանա Գասպարյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test