Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Միակողմանի սեր hraparak.am hraparak.am

time
Միակողմանի սեր

Շատ մեծ խելք պետք չէ՝ ընտրություններ կեղծելու եւ ցանկալի արդյունք գրանցելու համար: Բայց բավականին մեծ անբարոյականություն է պետք՝ իշխանությունից ատամներով կառչելու, այդ իշխանությունը պահելու համար: Մեծ աներեսություն է պետք՝ ժողովրդի մերժող շնչառությունը սեփական թիկունքին զգալու պայմաններում ցանկացած միջոցի դիմելով նրա ցանկությանը դեմ գնալու համար: Ոչ մեկիս մտքով չէր անցնի 2018-ին, որ նախկիններին մերժելու ճանապարհով իշխանության եկած այս երիտասարդները կարճ ժամանակ անց կմոռանան ժողովրդի սիրո, մաքուր ընտրությունների, վարչական ռեսուրս չկիրառելու, ցանկացած իշխանության` ճիշտ ժամանակին հեռանալու մասին իրենց բոցաշունչ ճառերը եւ կյանքի գնով կպահեն իշխանությունը: Կպահեն խայտառակ պարտությունից, աններելի կորուստներից, բոլոր ուղղություններով ձախողումներ արձանագրելուց հետո անգամ: Ոչ միայն կպահեն, այլեւ իրենց քաղաքական հակառակորդներին բանտ կնետեն ու պատանդ կպահեն, իրավապահ համակարգն ու դատարանները կծառայեցնեն իրենց շահերին, օրենքն իրենց ուզած ձեւով կվերաձեւեն, կվախեցնեն ու կճնշեն, կխաբեն ու կմանիպուլացնեն հանրությանը, միայն թե մնան գահին: 7-8 տարում պարզվեց, որ նրանք այնքան են սիրել իրենց պաշտոններն ու պետական բյուջեից անաշխատ եկամուտներ ստանալու հնարավորությունը, որ պատրաստ են անգամ արյուն թափել, միայն թե մնան երկրի ղեկին: Եվ հանուն դրա պատրաստ են մինչեւ վերջին պտուտակը քանդել այս պետության ողնաշարը` Սահմանադրություն փոխել, Եկեղեցին ավիրել, նոր հողեր հանձնել, միջանցք տալ, թույլ տալ, որ Բաքվում մեր հայրենակիցներին տանջամահ անեն: Ոչ մի կարմիր գիծ, ոչ մի սահմանափակում, ոչ մի բարոյական արգելք: Մենք ձեզ սիրում ենք, մենք ուզում ենք ձեզ իշխել, նույնիսկ եթե դուք ատում եք մեզ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test