Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Ռուսաստանյան «Նեզավիսիկայա գազետան» ընդարձակ վերլուծականով անդրադարձել է Վաղարշապատի համայնքային ընտրություններին: Անմիջապես աչքի է զարնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին «լրագրողական թեթևակի ծաղրը». պարբերականը ՔՊ-ին վերագրել է այնպիսի ուրախություն, «ասես արդեն հաղթել է նաև համապետական ընտրություններում և գահից հեռացրել Ամենայն հայոց կաթողիկոսին»,- ինչից ակնհայտորեն երևում է, որ Ռուսաստանում նույնպես կցանկանկանային, ինչպես պարբերականն է անկեղծորեն բնութագրել, «նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շուրջ համախմբված ուժերի» հաղթանակը:
Բայց այդ հրապարակման, ինչպես ռուսներն են ասում, изюминка-ն քաղաքագետ Հայկ Խալաթյանին վերագրված դիտարկումն է, որ այդ պարտությունից ընդդիմադիր ուժերը պետք է դասեր քաղեն. «Առաջին հերթին պետք է մտածել այն մասին, որ ընտրություններին բազմաթիվ ընդդիմադիր ուժերի մասնակցությունը բերում է ձայների փոշիացման: Արդյունքում ընդդիմադիր կազմակերպությունների մեծ մասը չի հաղթահարում ընտրական շեմը: Պետք է նաև էականորեն բարելավել քաղաքացիների հետ քարոզչական աշխատանքի ոլորտում աշխատանքը»,- ռուսաստանյան լրատվամիջոցին ասել է հայաստանցի փորձագետը:
Կարելի էր ասվածը համարել մասնավոր կարծիք կամ անգամ խորհրդատվություն, որի իրավունքն, իհարկե, փորձագետն ունի, եթե գրեթե համաժամանակյա չհրապարակվեր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Մի քանի կարեւոր դիտարկում Վաղարշապատի ընտրությունների առնչությամբ» վերլուծությունը, որի կետերից մեկում բառացիորեն հետևյան է ասված. «Անցողիկ շեմը հաղթահարելու վտանգ ունեցող ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց հնարավորությունները, միավորվեն կամ ընդգրկվեն ավելի խոշոր դաշինքներում»:
Իսկ մինչ այդ նա ընդդիմության կարևոր անելիք է համարել նաև «ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելու համար հանրությանը ընտրություններին մասնակցելու կարևորության բացատրությունը»: Այսինքն, համապետական ընտրություններին Վաղարշապատի պարտությունից դասեր քաղած մասնակցության առումով «Նեզավիսիմայա գազետա»-ի միջոցով Հայկ Խալաթյանի կողմից ընդդիմությանը տված առնվազն երկու խորհուրդ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի վերլուծականում արժանի տեղ է գտել:
Եվ, թերևս, ամենակարեւորը. «Նեզավիսիմայա գազետան» Վաղարշապատի համայնքային և խորհրդարանական ընտրությունների թեման զուգահեռել է նույն օրը Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Էլիսոն Հուկերի Երևան այցի և «Թրամփի ուղի» նախագիծը երկող տարվա երկրորդ կեսին գործնական հուն մտնելու ծրագրի հետ, որ «մտադիր է իրականացնել Նիկոլ Փաշինյանը»: Մոսկվայում, երևում է, Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունից հուսախաբված են և նրան տալիս են քաղտեխնոլոգիական նոր «ուղեցույց»՝ գնալ ինքնամաքրման և բյուրեղացման, այսպես ասած՝ «հինգ տարի նետած քարերը ժողովել», որպեսզի Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում չհաղթի և TRIPP-ն իրականություն չդառնա: Այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չհաստատվի, Հայաստան-Թուրքիա սահմանը չբացվի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test