Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մայր Աթոռից պարզաբանում են Աբրահամ Սրբազանի քայլը 168.am 168.am

time
Մայր Աթոռից պարզաբանում են Աբրահամ Սրբազանի քայլը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը 168.am-ի խնդրանքով անդրադարձել է Խաչիկ գյուղում կիրակի օրը տեղի ունեցած Պատարագին, այդ օրը եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ներկայությանը, ապա նաև՝ նրա ներկայությամբ Վեհափառ Հայրապետի անունը զեղչելու՝ պատարագչի հանդգնության վերաբերյալ:

Այս փաստը շատերի տարակուսանքն էր առաջացրել և սպասում էին Մայր Աթոռի պարզաբանմանը և գործողություններին:

Հիշեցնենք՝ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Խաչիկ գյուղում տեղի ունեցած Պատարագի հայտնի դրավագին, որտեղ, ըստ համացանցում տարածված տեսանյութերի, երևում էր, թե ինպես է Պատարագիչը միտումնավոր «զեղչում» Վեհափառ Հայրապետի անունը:

Տեր Փառենը տեղադրել էր մի լուսանկար՝ կից գրառմամբ.

«Սա 1880 թվականին Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի ժամանակ տպագրված Խորհրդատետրից է։

Մայր Աթոռից պարզաբանում են Աբրահամ Սրբազանի քայլը
Այս Խորհրդատետրը տպագրվել է Հայոց Աշխարհի տարբեր տեղերից բերված տպագիր և ձեռագիր 40 օրինակների՝ իրար հետ համեմատելոց հետո, որի ընթացքում հաշվի են առնվել նույնիսկ ամենափոքր մանրուքները։ Հետևաբար, Պատարագի այս մասը կամայականորեն զեղչել, մեղմ ասած, չի կարելի։ Զեղչում են կա՛մ տգիտաբար, կա՛մ նենգ դիտավորությամբ։ Երկու դեպքում էլ անընդունելի է։ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդ Վեհափառն է, և պատարագիչ քահանան պարտավոր է հնչեցնել Վեհափառի անունը։ Տղամա՛րդ եղեք, ափսո՛ս եք, ձեզ մի՛ վնասեք»:

Մեր հարցին ի պատասխան՝ Տեր Եսայի Քահանա Արթենյանը նշել է.

«Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է և թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում և Ս Պատարագի արարողության։

Ինչ վերաբերում է անունների հիշատակությանը, ապա պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո՝ Աբրահամ Սրբազանը կկատարի անհարաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները»:

Ի դեպ, պատարագիչ քահանան՝ Տեր Հովհաննեսը, չի հիշատակել ոչ միայն կաթողիկոսի անունը, այլ նաև իր իսկ թեմի առաջնորդի անունը, ով եկեղեցում է եղել. համենայն դեպս, տարածվող տեսանյութերն այդ մասին են վկայում:

Ըստ մեր տեղեկությունների՝ Աբրահամ սրբազանը մոտ հարաբերություններ ունի Ալեն Սիմոնյանի հետ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test