Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին». Լիա Սարգսյան mamul.am mamul.am

time
 «Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է. «Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։ Մի շարք անձանց գաղտնալսել են, և և մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկությունը ոչ՛ հաստատեց, ոչ՛ հերքեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է: «Կատարվում են գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկվել են նաև դաշինքի ավագանու անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի տները։ Տեղեկություններ կային, որ իրավապահները պատրաստվում են մուտք գործել նաև դաշինքի ղեկավար՝ Սևակ Խաչատրյանի տուն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական գործողություններ։ Մենք նաև գրել էինք, որ իշխանությունը, փաստորեն, այդքան էլ հաշտ չէ ընտրության արդյունքների հետ, ու մտադիր է հատիկ առ հատիկ գնալ ընդդիմադիրների և նրանց սատարողների հետևից: Սա 2026թ.-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանք է: Փաստացի Սևակ Խաչատրյանի ստացած ձայները հուսահատության մեջ է գցել իշխող ուժին»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test