Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սամվել Կարապետյանի գործով նիստն ընթանում է 13 ժամ aravot.am aravot.am

time
Սամվել Կարապետյանի գործով նիստն ընթանում է 13 ժամ

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը կես ժամով ընդմիջվել է․ այդ մասին հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը։

Նիստը ընթանում է արդեն 13 ժամ։

«Մի փոքր երկար տեւեցին մեր ելույթները, բայց առավել քան բովանդակային»,- նիստի մասին լրագրողներին մանրամասներ հայտնեց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ գործը 18 հատոր ունի։

Արամ Վարդեւանյանն ասաց, որ որոշ հարցերի Սամվել Կարապետյանն է պատասխանել, իր կարծիքներն է արտահայտել ու հավելեց, որ չնայած հինգ ամիս շարունակվող կալանքին, իր տրամադրությունը եւ մարտականությունը չի զիջել։

Փաստաբանական թիմը միջնորդել է նաեւ այլընտրանքային խափանման միջոց՝ համակցված տարբերակներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի ներկայացրած՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Նիստը մեկնարկել է 10․00-ից։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test