Եթե Վաղարշապատի ընտրությունների արդյունքները քննարկենք առանց հայկական ավանդական սգի, անեծքի և հուսահատության, ապա կանենք ռացիոնալ հետևություններ, այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«1. Պետք է շնորհավորել «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» դաշինքներին։
2. Պետք է արձանագրել, որ Հայաստանում և հատկապես մարզերում ընտրությունները կատարվում են անհատական գործոնի՝ պապու, հորեղբոր տատու, մեծ ընտանիքների, գյուղական պատկանելության, և այլ արխայիկ իդենտիֆիկացիաների շնորհիվ։ Մեխակյանի հաղթանակը սրա մասին է խոսում. սա փաստ է, որի պետք է հաշվի նստել։
3. Միայն առաջիկա շաբաթներին Վաղարշապատի ընտրողներն աստիճանաբար կգիտակցեն, որ իրենք ձայն են տվել ՔՊ-ին։ Մեխակյանի օգտին քվեարկածների 80 տոկոսը վստահ է, որ ինքը ձայն է տվել Մեխակյանին, և ոչ թե՝ ՔՊ-ին։
4. Նիկոլ Փաշինյանը չխառնվեց Վաղարշապատի ընտրություններին(Գյումրիից հետո արեց հետևություններ), և դա էապես ազդեց արդյունքների վրա։ Բայց համապետական ընտրություններում նա չի կարող մնալ ստվերում, և նույն Վաղարշապատում լինելու է լրիվ այլ արդյունք։ Հենց այդ ժամանակ Վաղարշապատի ընտրողը անկեղծ զարմանալու է՝ «ինչի մեր Մեխակյանը նիկոլակա՞ն ա»։
5. Բոլոր հարցումներով ընտրություններում այս պատկերը պետք է լիներ, չի եղել անակնկալ։
6. «Հաղթանակ» դաշինքի նորամուտն իրոք լավն էր։ Պետք է հասկանալ՝ որքանով էր դա Սևակ Խաչատրյանի և լոկալ թիմի արդյունքը, որքանով՝ կենտրոնական լիդերության։ Ռ. Քոչարյանը վերջին մեկ տարում ունի կայուն լավ վարկանիշ։ Խնդիրը սեփական լավ վարկանիշի և լոկալ լոյալ թիմերի վարկանիշների սինխրոնիզացիան է։ Սա խնդիր է, բավականին բարդ, որը պետք է փորձել լուծել, և որն ունի լուծում։
7. «Մայր Հայաստանի» համառ ու գրագետ աշխատանքը տալիս է տեսանելի արդյունք. նոր ստեղծված ուժը մշտապես հաղթահարում է անցողիկ շեմը։ Երեք պայքար՝ երեք հաջողություն. Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Սա արդյունք է, որ չի կարող աննկատ մնալ, և չի կարող իր ազդեցությունը չունենալ 2026-ի համապետական ընտրությունների ժամանակ։
8. Վաղարշապատի ընտրություններին չեն մասնակցել երկու խոշոր ֆավորիտ ուժեր՝ Ս. Կարապետյանի «Մեր Ձևով»-ը և Գ. Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին»-ը։ Հասկանալի է, որ նրանց մասնակցությունն էապես կփոխեր պատկերը։ Բայց սա հասկանում է նաև իշխանությունը, և առաջիկայում ենթադրելի է ճնշումների մեծացումն այս ուժերի վրա, քանի որ Վաղարշապատի մոդելն իշխանությանը ձեռք է տալիս։
9. Իշխանության հետագա վարքագծի մասին. իմ կանխատեսմամբ՝ իշխանությունը շարունակելու է երկու բան. գնալու է ծավալուն այլանդակությունների՝ ընտրությունների նախաշեմին նոր միջավայր ձևավորելու համար, և անելու է նորանոր կոպիտ սխալներ, որոնցից պետք է առավելագույն չափով օգտվել, եթե դիմացը լինեն լուրջ ընդդիմադիր համակարգեր (դրա մասին՝ հաջորդիվ)»,-գրել է նա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test