Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Աշոցքի Մուսայելյան գյուղում պատերազմի զոհերի հուշարձանն առանց թույլտվության պարսպապատել են aravot.am aravot.am

time
Աշոցքի Մուսայելյան գյուղում պատերազմի զոհերի հուշարձանն առանց թույլտվության պարսպապատել են

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ շինարարական ընկերության դեմ ներկայացված հաղորդումը։ Ախուրյանում գրանցված այս ընկերությունը բավական հայտնի է Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում․ փողոցաշինությունների մեծ մասի համար հայտարարված մրցույթներին հիմնականում «Մերձմոսկովյան» ԲԲԸ -ն է հաղթող ճանաչվում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 27-ին գրություն է ուղարկել Աշոցքի ոստիկանություն առ այն, որ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 1-ին փողոցում գտնվող երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքում առանց լիազոր մարմնին թույլտվության կատարվում են պարսպի կառուցման աշխատանքներ։

Աշոցքի ոստիկանությունը, ստուգումներ անցկացնելով, պարզել է, որ սեպտեմբերի 25-ից հուշարձանի շրջակայքում կատարվել են պարսպի կառուցման աշխատանքներ, դրանք մասամբ ավարտվել են, շինաշխատանքները ստուգման պահին ժամանակավորապես դադարեցվել են, հուշարձանին վնաս չի պատճառվել։

Շինարարություն իրականացնող «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի աշխղեկը ոստիկանությանը հայտնել է, որ հուշարձանի պարսպապատումը նախատեսված է Վարդաղբյուր- Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման շրջանակում՝«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի միջև առկա պետության կարիքների համար աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրի և Աշոցք համայնքի կողմից շինարարության թույլտվության համաձայն։

Ավագ համայնքային ոստիկան Միրզոյանը զեկուցագիր և հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, կազմվել են փաստաթղթեր ու ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչություն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test