ՀՀ Վճռաբեկ դատարանը Սամվել Կարապետյանի գործով «կայծակնային արագությամբ» որոշում է կայացրել․ դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշմանը։
«Որոշումը հրապարակվում է նոյեմբերի 13-ին, որը շուրջ 100 էջանոց է։ Վճռաբեկ դատարանի որոշումը նույն օրը ուղարկվում է դատախազություն, դատախազությունն ընդունումը որոշումը, նույն օրը Քննչական կոմիտե ուղարկում։ Քննչական կոմիտեն նույն օրը ընդունում է որոշում եւ նույն օրը մակագրում է որոշումը՝ Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։ Քննչական խմբի ղեկավարը նույն օրը հասցնում է 100 էջանոց որոշմանը ծանոթանալ, Վճռաբեկ դատարանի փաստական դիրքորոշումներին ծանոթանալ, քննչական մարմնի ղեկավարը նույն օրը դրա հիման վրա կազմում է որոշում, միջնորդությունը ներկայացնում դատարան։ Նույն օրը հերիք չէ միջնորդությունը ներկայացնում է, նույն օրը բերում է եւ մուտք անում դատարան՝այն էլ մեր խցանումների պայմաններում, Քննչական մարմնից՝ Հակակոռուպցիոն դատարան։ Սա ես անվանում են «ֆորսաժային արդարադատություն»»,- ասաց Գոհար Մելոյանը։
Իրավաբանի գնահատմամբ, սա աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի մակարդակով․ «Ֆորմուլա-1»-ի արագությամբ արդարադատություն է։ Ասում են՝ այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ։ Սամվել Կարապետյանի գործով եւս մեկ ռեկորդային ցուցանիշ ենք գրանցում։ Մի տարրական, ամենապրիմիտիվ գործով մինչեւ դատական քննություն է ընթանում, տարիներ են տեւում։ Ընդհանրապես, մեր դատարանների ծանրաբեռնվածությունը դատական իշխանության լրջագույն խնդիրներից է։ Մեկ օրում այդքան գործընթաց կազմակերպելը․․․ թողնում եմ հետևությունները ձեզ։ Սա եւս մեկ փաստական հանգամանք է, որ այս գործընթացը ծայրաստիճան քաղաքականացված է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձեւով» առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:
Ամբողջական տեսանյութը այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test