Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ես չգիտեմ, ով ինչ է արել, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հաղթել են hraparak.am hraparak.am

time
Ես չգիտեմ, ով ինչ է արել, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հաղթել են

Ավարտվեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունները:

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք - 10051 քվե (31.9 %)

«Համահայկական ճակատ» կուսակցություն - 295 քվե (1 %)

«Հանրապետություն» կուսակցություն - 1241 քվե (3.9 %)

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն - 1692 քվե (5.4 %)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 1177 քվե (3.7 %)

«Ժառանգություն» կուսակցություն - 440 քվե (1.4 %)

ՔՊ կուսակցություն - 15298 քվե (48.5 %)

«Հայրենիք» կուսակցություն - 1193 քվե (3.8 %)

Անճշտությունների գումարային չափը՝ 23:

Այսպիսով Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանի են անցնում երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։

«Մայր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` գո՞հ է ընտրությունների արդյունքներից, պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը ՔՊ-ի հետ և վերջապես` իր կարծիքով արդա՞ր էին ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այո, նորմալ է, ոչ մի ամպագորգոռ բաներ չենք խոսելու, ամեն ինչ նորմալի մեջ անցավ: Մենք էլ ենք անցնում ավագանի: Ունենք էն, ինչ ունենք, տեսնում ենք էն, ինչ` բոլորս: Ես չգիտեմ, ով ինչ է արել, ինչ չի արել, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հաղթել են: Ես այլ ավել բաներ չեմ ուզում խոսել, ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերում է ՔՊ-ի հետ աշխատելուն, դա դեռ ընթացքի հարց է: Ժամանակը ցույց կտա»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test