Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ուրախացել ենք, որ անցկացրել ենք հերթական ժողովրդավարական ընտրությունները. Արսեն Թորոսյան a1plus.am a1plus.am

time

«Ուրախացել ենք, որ անցկացրել ենք հերթական ժողովրդավարական ընտրությունները։ Եվ այդ երկու հանգամանքները՝ մեր հաղթանակն ու ժողովրդավար ընտրություններն այնքան կարևոր բան են, որ վատ չէ դա տոնելը։ Չեմ հասկանում, թե ինչով է դա տարօրինակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում անցկացված ավագանու արտահերթ ընտրություններից հետո իր կուսակիցների ցնծությանը։

ՔՊ-ն երեկ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններին հաղթել էր, արդյունքում համայնքապետ կդառնա այդ կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Արսեն Թորոսյանը հավելում է, այդ ընտրությունները շատ կարևոր էին նաև այն առումով, որ դրանք նախորդում էին 2026թ․ համապետական ընտրություններին։ Մինչև ԱԺ ընտրությունները համայնքային այլ կարևոր ընտրություններ չկան, այդ իսկ պատճառով Վաղարշապատի ընտրությունները կարող են համարվել ընդհանրապես քաղաքական ուժերի նկատմամբ ժողովրդի տրամադրությունները։

Անդրադառնալով հարցին, թե այլ ուժեր քննադատում են, որ եթե ԱԺ ընտրություններին էլ գրանցվեն Վաղարշապատի արդյունքները, ապա խորհրդարանը կունենա գրեթե նույն կազմը, ինչն ունի այժմ, նախարարը պատասխանում է․ «Եթե նրանք չեն կարող ժողովրդից ձայն ստանալ, պետք է ինքնահայեցմամբ զբաղվեն։ Իսկ այս ընդդիմությունը մեզ ձեռք չի տալիս, տոքսիկ ընդդիմություն է»։

Ինչ վերաբերում է թե՛ Վաղարշապատում, թե՛ ԱԺ-ում ներկայացված ուժերին, որոնց մաս է կազմում նաև «Դաշնակցությունը», Արսեն Թորոսյանն ընդգծում է, որ այդ կուսակցությունը վերջին շրջանում ընտրություններին ինքնուրույն չի մասնակցում։ Այս անգամ մասնակցում էր «Հաղթանակ» դաշինքի շրջանակում, ԱԺ-ում՝ այլ ուժերի հետ Հայաստան դաշինքի կազմում։

Իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ՀՅԴ-ին անվանել էր ռուսական հատուկ ծառայությունների գործակալ։

«ԽՍՀՄ ազդեցությունը նաև ՀՅԴ-ի միջոցով է տարածվել աշխարհում, հատկապես հայաբնակ գաղութներում»,- հավելեց Արսեն Թորոսյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test