Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ժողովուրդը չի քվեարկել Մայր Աթոռը Փաշազադեին հանձնելու համար. Թեւանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին aravot.am aravot.am

time
Ժողովուրդը չի քվեարկել Մայր Աթոռը Փաշազադեին հանձնելու համար. Թեւանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Մեր երկրում չի եղել ժողովրդավարական ընտրություն՝ սկսած 1998 թվականից, այդ թվում 2018-ը, 2021-ը եւ չի էլ լինելու: Այսպես թե այնպես ասել, որ լրիվ բռնապետական ռեժիմ է, այդպես չէ, փափուկ ու կոշտի արանքում գտնվող ավտորիտար ռեժիմ է, որը մի տեղ հաղթում է, մի տեղ պարտվում է»,- Aravot.am-ին ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններին:

Ըստ Թեւանյանի՝ այս ընտրություններում իշխանությունները հաղթանակ տարան վարչական համախառն ռեսուրսի օգտագործման արդյունքում՝ 90-ականների ու 2000-ականների ընտրախախտումների միքսով. «Տասովչիկների ինստիտուտը չի վերացել, վերասեփականաշնորհվել է եւ կատարելագործվել է: Սրան գումարած պետականորեն բաժանվող ընտրակաշառքը. ո՞րն է դա՝ ասֆալտները քերել, բլուրները լցրել են, ասում են՝ ժողովուրդ ջան, մեզ ընտրեք, հեսա ասֆալտելու ենք: Սպառնալիքներ, մեկին բարեւում ես, լսում ես հաջորդ օրը աշխատանքից ազատել են կամ նրան կամ նրա բարեկամին »:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Վաղարշապատ համայնքի բնակիչները ընտրելով ՔՊ-ի թեկնածուին՝ նոր լիցք տվեցին «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»՝ պարոն Թեւանյանն ասաց. «Դեմագոգիա է իր կողմից: Թուրքական ծրագրերը փորձում է փաթաթել ժողովրդի վզին: Դա նույնն է, որ ասում էր ժողովուրդն է հանձնել Արցախը, ժողովուրդն է պարտվել: Հիմա նույն ձեւով հանցակից է դարձնում ժողովրդին, բայց այդպիսի բան չկա: Ժողովուրդը չի քվեարկել Մայր Աթոռը Փաշազադեին հանձնելու համար»։

Ըստ նրա՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը անկախ ընտրությունների արդյունքների շարունակվելու էր, որովհետեւ պատվիրատուն դրսից է. «Փաշազադեի շուրթերով թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում Նիկոլը իր կաշին փրկելու համար: Հաղթեր, թե պարտվեր, այդ արշավը պետք է տաներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test