Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչ է հաջորդելու ՀԷՑ-ի՝ լիցենզիայից զրկվելու որոշմանը azatutyun.am azatutyun.am

time
Ինչ է հաջորդելու ՀԷՑ-ի՝ լիցենզիայից զրկվելու որոշմանը

Երեք օր տևած քննարկումներից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցերը» զրկվեց լիցենզիայից: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությունից առաջ նույնիսկ խորհրդակցելու չգնաց, քվեարկությունը տասը վայրկյան էլ չտևեց, նախագիծն ընդունվեց չորս կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին հանձնաժողովի մոտեցումը բարկացրեց, որ «գոնե ձևական խորհրդակցական սենյակ չեն գնացել», ու չսպասելով նիստի ավարտին հեռացավ դահլիճից:

Այսպիսով միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությանը զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարությունից հինգ ամիս անց գործընթացը հաջորդ փուլ է մտնում, ամռանը հապճեպ ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ առաջիկա երեք ամիսներին կառավարությունն ու Կարապետյանները կարող են բանակցել ու պայմանավորվել ընկերության վաճառքի վերաբերյալ: Եթե համաձայնության չգան, գործադիրը կգնա հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն առանց փոխհատուցման անհնար է իրականացնել:

«Ընկերությունը պետք է իր մասնաբաժինը մասնակիցների որոշմամբ, համաձայնեցված կարգով կարգավորող մարմնի հետ օտարվի, երեք ամսվա ընթացքում եթե չի օտարվում, համաձայնություն տեղի չունենում, բանակցություններն արդյունք չեն տալիս, ապա Սահմանադրության 60-րդ հոդվածով հանրային գերակա շահի կարգավորումներով է գործընթացն առաջ գնում: Թե ինչ գործընթացներ կզարգանան, այսօր չենք կարող կանխատեսել», - ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:Կարապետյանների փաստաբանների այս երեք օրերի ընթացքում հնչեցված բազմաթիվ պնդումները, թե նման քայլի գնալով պետությունը ֆինանսական լուրջ պարտավորությունների տակ կընկնի, հանձնաժողովի նախագահին ու մյուս երեք անդամներին չմտափոխեցին:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ծավալվող իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը, ամիսներ առաջ ժամանակավոր կառավարիչ նշանակված Պետրոսյանը որոշումից հետո իր տված առաջին հարցազրույցում ֆինանսական հնարավոր հետևանքների հարցով նույնպես առանձնապես մտահոգ չէր. «Եվ թե ինչ գումարների մասին եք Դուք ասում, բնականաբար ևս այսօր չենք կարող կանխատեսել, բայց որ ամեն ինչ արվելու է օրենքի և Սահմանադրության տառին համապատասխան, ինչպես արվել է այս չորս ամիսների ընթացքում, դա միանշանակ է»:Եթե առաջիկա երեք ամիսներին կողմերը համաձայնության չգան, որքա՞ն կվճարի պետությունը Կարապետյաններին, ժամանակավոր կառավարիչը պնդում է՝ դեռ հաշվարկ չկա. «Այս գործընթացի համար պետք է առանձին գնահատում կատարվի, դեռ չի սկսվել, քանի որ որոշումն այսօր կայացվեց»:

Այժմ քննվող միջազգային արբիտրաժային վարույթով Կարապետյանները կառավարությունից 500 միլիոն դոլար փոխհատուցում են պահանջում, այսինքն՝ ըստ էության սեփականատերերն իրենց կապիտալն այդքան են գնահատում, հասանելի են նաև ընկերության ակտիվների մասին անկախ աուդիտորական եզրակացությունները: Անցած տարվա ավարտին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփական կապիտալը մոտ 360 միլիոն դոլար է գնահատվել, ընկերությունը նաև մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող պարտավորություններ ունի:Կարապետյանների պահանջած 500 միլիոն դոլարն այնքան մեծ գումար է Հայաստանի համար, որ հնարավոր է բոլորի կենսաթոշակը միանգամից տարեկան 60 տոկոսով ավելացնել, սա Հայաստանի ամբողջ պետական պարտքի ավելի քան 3 տոկոսն է:Որտեղի՞ց է պետությունն այսքան գումար ներգրավելու, Պետրոսյանն արձագանքեց. «Ուզում եմ Ձեր հարցին հարցով պատասխանել՝ Ձեզ որտեղի՞ց նման ինֆորմացիա, որ պիտի փոխհատուցի պետությունը»:

Դիտարկմանը, որ Սահմանադրությամբ է այդպես նախատեսված, նա պատասխանեց. «Դա 3 ամիս անց, երբ պարզ լինի, որ գնորդ չկա»:Պետության, այսինքն՝ քաղաքացիների ուսերին ֆինանսական հնարավոր բեռի մասին հարցին նույն ինքնավստահությամբ չպատասխանեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որը չի բացառում պաշտոնավորումից հետո վերադարձը «Քաղաքացիական պայմանագիր»: Ռիսկեր կան, ասում է Մեսրոպյանը:«Մեր 34 տարվա պետության մեջ նման առիթ և նման իրավիճակում ոչ մեկս չենք հայտնվել, և գնալ նման քայլերի և հայտարարել, որ ճանապարհին դեպի նպատակ գնալուց որևէ ռիսկից մենք կարող ենք զերծ լինել, դա առնվազն պատեհապաշտություն կլինի, բայց ես՝ որպես ՀԾԿՀ նախագահ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ այդպիսի վայրիվերումների ռեժիմի մեջ չընկնի երկիրը», - նշեց նա:Բայց կառավարելի ռիսկ է, հայտարարեց Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նման րոշում կայացրած հանձնաժողովի նախագահը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test