Երբ Նիկոլ Փաշինյանը վերցրեց իշխանությունը 2018 թվականին, մեկ տարի անց ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը, մեկնաբանելով պետություն-եկեղեցի հարաբերությունները, ասել է՝ «ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ»։
Վեհափառ հայրապետը 6 տարի առաջ պատասխանելով, այս հայտարարությանը նշեց, որ Փաշինյանի վերադարձից հետո լուսաբանումներ կունենանք։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնեց հեղափոխությունը և եղավ Վեհափառի հետ առաջին սելֆին։ Իրադարձություններից հետո, սակայն, կարծես թե խնդիրները ճիշտ հանգուցալուծում չունեցան։
Այս իրադարձություններից 7 տարի անց իշխանությունը դուրս եկավ Եկեղեցու դեմ և փորձում է ամեն գնով «Վեհարանն ազատել Վեհափառից»։
Իշխանության ամեն անդամ իր առջև առաջադրանք ունենալով սևացնում է Կաթողիկոսին և հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Քահանաների և թեմերի առաջնորդների տներում և կեցավայրերում խուզարկություններ են, սրբազաններ են կալանավորվել, դատապարտվել։ Սա անկախ Հայաստանի մեջ նախադեպը չունեցող երևույթ է։
Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քաղաքական ուժեր, գործիչներ, անհատբեր հայտնեցին իրենց կարծիքը՝ կանգնելով եկեղեցու կողքին, իսկ «Մայր Հայաստան» կուսակցությունը ստորագրահավաք սկսեց՝ նպատակ ունենալով և իմանալով, որ յուրաքանչյուր անհրաժեշտ պահի այդ մարդիկ կկանգնեն եկեղեցու կողքին։
Երեկ ՔՊ-ն Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ և սա դարձավ ևս մեկ ազդակ, որ դեպի Վեհարան Նիկոլ Փաշինյանի արշավը կմտնի գործնական փուլ քաղաքային իշխանությունների աջակցությամբ։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test