Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չեմ բացառում, որ Հայաստանում կիրառվի Մոլդովայի օրինակը․ Արթուր Դանիելյան aravot.am aravot.am

time
Չեմ բացառում, որ Հայաստանում կիրառվի Մոլդովայի օրինակը․ Արթուր Դանիելյան

«Եթե ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու քաղաքական նպատակն այն է եղել, որ Սամվել Կարապետյանին փակեն, հետո, լիցենզիայից զրկելուց հետո բաց թողնեն, հնարավոր է այսօր նրա խափանման միջոցը փոխվի։ Բայց կարծում եմ, ավելի հեռահար նպատակ ունեն՝ քաղաքական չեզոք դիրք ստիպելու, որպեսզի հնարավոր չլինի հանրության շրջանում համախմբում ապահովել եւ հանրության կողմից այդքան սպասված նոր ուժի ձեւավորումը կասեցնեն»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման անդամ Արթուր Դանիելյանը։

Նա չի բացառում, որ «Մեր ձեւովի»՝ քաղաքական ուժ դառնալու գործընթացն իշխանությունը կասեցնի՝ Մոլդովայի օրինակը կիրառելով, երբ պարզապես չգրանցեցին քաղաքական ուժերին, որպեսզի նրանք քաղաքական գործընթացներին կարողանային մասնակցել։

Արթուր դանիելյանի բնութագրմամբ՝ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը իրավական գործընթացների հետ աղերս չունի։ Դրա ողջ տրամաբանությունը քաղաքական հետապնդման մեջ է․ «Եթե ուզում ենք տեսնել իրավական գործընթաց, ապա անհրաժեշտ է, որպեսզի դատավորն ունենա անձնական խիզախություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձեւով» առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Ամբողջական տեսանյութը այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test