Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Այս համատարած պառակտվածության մեջ մեր թիմը միասնական է hraparak.am hraparak.am

time
Այս համատարած պառակտվածության մեջ մեր թիմը միասնական է

Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում միաձայն համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, որը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։ Նա ստացավ ավագանու անդամների 15 ձայն։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Հավելենք, որ Նորայր Հակոբյանը 2018թ․ մի քանի ամիս ղեկավարել է Մասիս քաղաքը, երբ Դավիթ Համբարձումյանը (այն ժամանակ Մասիսի քաղաքապետ` խմբ․) կալանավորվել էր 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով: Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։ Մասիսի համայնքապետը հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում` երբ վերադառնում էր Հայաստան։

Մասիսի ավագանու անդամ, զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Մասիս համայնքի նոր ղեկավարի, ինչպես նաև ավագանու նիստի մասին, նկատեց. «Ավագանու նիստը անցավ հրաշալի, ուրախանում եմ, որ գոնե այս համատարած պառակտվածության մեջ մեր թիմը միասնական է: Փառք Աստծո, մեր թիմը միաձայն կատարեց ճիշտ ընտրություն: Ունենք նաև մեկ անկախ ավագանի, ով նույնպես մեզ հետ ընտրեց արժանի թեկնածուին` Նորայր Հակոբյանին: Նա Դավիթ Համբարձումյանի նման արժանի ղեկավար է: Ես որպես ավագանու անդամ, որպես տեղի բնակիչ շատ շնորհակալ եմ Նորայր Հակոբյանին, որ այս դժվարին փուլում, այսքան ծանր բեռն իր ուսերին վերցրեց: Իրավիճակը շատ ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել: Նա ունի մեծ կամքի ուժ: Բոլորս գիտենք, թե այս իշխանությունն ինչերի է ընդունակ, ինչ պայքարի միջոցներ ունի: Եթե Դավիթ Համբարձումյանի տեղը ինչ-որ մի ՔՊ-ական մեկը դառնար համայնքի ղեկավար, ես ուղղակի չգիտեմ, չէի դիմանա…. ՔՊ-ն Հայաստանը տանում է կործանման, եթե Աստված մի արասցե ինչ-որ մի ՔՊ-ական դառնար համայնքապետ, ես վայր կդնեի իմ մանդատը, որովհետև ես չեմ կարող իմ երկիրը քանդողների հետ աշխատել: Իմ պայքարը բոլորն են տեսել, ես չեմ կարող հավասարվել այն զոհվածների ծնողներին, ովքեր այսօր կանգնել են իշխանությունների կողքին: Թեպետ չեմ էլ մեղադրում, դա է նրանց հասկացողությունը, բայց միևնույն ժամանակ ՔՊ-ի հետ նույն հարթակի վրա հավասար կանգնելն անգամ ինձ համար դավաճանություն կլիներ: Ես չեմ հասկանում մի բան, թե ինչպե՞ս են կարողանում մարդիկ ծախվել, ներող եղեք այս բառի համար, բայց այո, իշխանության կողքին կանգնող մարդն առնվազն ծախու մարդ է:

Ես վստահում եմ Նորայր Հակոբյանին: Սատանայի ականջը խուլ, թող Մասիսից հեռու մնան բոլորը: Շատ քիչ հայեր են իրականում մնացել, որոնց վրա կարելի է հույս դնել, դրանցից մեկը մեր համայնքի նոր ղեկավարն է»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test