«Հանգուցալուծումը լեգիտիմիզմն է, իսկ լեգիտիմության առումով՝ ամենայն հայոց Հայրապետը Գարեգին երկրորդն է։ Չի կարող որեւէ երկրի որեւէ չինովնիկ որոշի, թե մեր կաթողիկոսն ով է լինելու։ Առավել եւս, որ նա դեռ հարցերի ունի իր նախկին մեղքերի հետ։ Թող նա իր մեղքերի հարցով ապաշխարության գա, նոր մեզ հրամցնի իր տեսլականը՝ եկեղեցու հետ կապված»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ շարունակվող արշավանքի եւ խնդրի հանգուցալուծման մասին հարցին։
Շարունակելով ՀԷՑ-ի շահագործման լիցենզիայից «Տաշիր կապիտալ» ընկերությանը զրկելու թեման էլ, Նարեկ կարապետյանն ասաց, որ Ստոկհոլմի արբիտրաժը գործընթացը կասեցնելու որոշում է կայացրել, որը ՀՀ իշխանությունը չի կատարում եւ ստեղծված իրավիճակում որեւէ լուրջ, վարկանիշ ընկերություն չի գա եւ չի գնի ՀԷՑ-ը․ «Եթե ՔՊ-ն ուզում է ունենալ միջազգային ներդրող Հայաստանում, պետք է հաշվի առնեն, որ այդ ներդրողները պետք է արբիտրաժ դիմելու իրավունք ունենան։ Եթե արբիտրաժ դիմելու իրավունքը ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գալու։ Միայն գալու են իրենց ընկերները, բացելու են «բետոնուզել» եւ Հայաստանում մենք որեւէ որակական զարգացում չենք ունենալու ու դրա հիմնական ապացույցը արդյունաբերության մեջ մեր անկումն է, եթե ոսկու առեւտուրը հանենք, մենք ունենք արդյունաբերական անկում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձեւով» առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:
Ամբողջական տեսանյութը այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test