Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հանրությունը մերժեց սաքուլիկներին. հատուկ նպատակով Կտրիճը թեկնածուներից շուտ էր հասել ընտրատեղամաս. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Հանրությունը մերժեց սաքուլիկներին. հատուկ նպատակով Կտրիճը թեկնածուներից շուտ էր հասել ընտրատեղամաս. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարծում է, որ Վաղարշապատի բնակիչները ճիշտ են գնահատել իրավիճակը՝ իրենց ձայնը տալով Արգիշտի Մեխակյանին:

Վերջինս նկատում է՝ 2018 թվականից հետո ՀՀ քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը չի կեղծվում, և դա է վկայում այն, որ իշխող ուժը բոլոր ընտրությունների արդյունքները ի գիտություն է ընդունել:

Ղազարյանը այն համոզմանն է, որ այս արդյունքը նաև ազդակ է Գարեգին Բ-ի համար, որ Վաղարշապատի բնակիչները լիովին կիսում են թե՛ խաղաղության օրակարգը, թե՛ «վեհարանը վեհին» վերադարձնելու օրակարգը:

Ըստ իշխող ուժի անդամի՝ Կտրիճ Ներսիսյանը ցուցադրաբար մասնակցեց ընտրություններին՝ փորձելով այդ կերպ ազդել և քաղաքացիներին ուղղորդել, թե ում ընտրել. «Դրա համար էլ թեկնածուներից շուտ էր հայտնվել ընտրատեղամասում»:

Ալխաս Ղազարյանն ասում է՝ վաղարշապատցիները լավ գիտեն Կտրիճ Ներսիսյանին և նրա խմբակին:

«Հոգևորականները ունեն խղճի և մտքի ազատություն, տարիներ շարունակ Կտրիճ Ներսիսյանը թույլ չի տվել այն իրացնել՝ սպառնալով կարգալույծ անել: Եկեղեցու ներսում բռնատիրական կարգեր են»,- նկատում է նա:

Դիտարկմանը՝ որոշ ընդդիմադիր ուժեր և գործիչներ հայտարարում են, թե մասնակցությունը քիչ է եղել, ընտրության չգնացողները դեմ են իշխանությանը, պատգամավորն ասում է. «Այսօր ժողովուրդը լիարժեք իր իշխանությունը իրացնում է, բայց փորձում են անվանարկել ու ասել ժեխ: Ինչպես Վաղարշապատում ժողովուրդը մերժեց նախկին նախագահներին, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների դեպքում է լինելու, քանի որ նախկին նախագահները մաշվել գնացել են, ոչնչացել, քաղաքականապես գոյություն չունեն»:

Անդրադառնալով լրագրողների այն պնդումներին, թե ինչ-որ «ցուցակ» կա, և հաջորդը լրագրողների հետ կապված են վարույթներ նախաձեռնվելու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը նկատում է. «Վարույթների և ցուցակի հետ կապված տեղեկություններ չունեմ, սակայն երբ լրագրողը դուրս է գալիս իր մասնագիտության շրջանակից և դառնում քաղաքական աշխուժակ, պետք է սպասի, որ արժանանալու է մեր քաղաքական գնահատականին»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test