Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Չի հասկանում այդ մարդը, որ իրեն ամիսներ շարունակ որպես ստրուկ, թրաֆիքինգի զոհ՝ փուռն են տալիս»․ Գեղամ Մանուկյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանի մասին aravot.am aravot.am

time
«Չի հասկանում այդ մարդը, որ իրեն ամիսներ շարունակ որպես ստրուկ, թրաֆիքինգի զոհ՝ փուռն են տալիս»․ Գեղամ Մանուկյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանի մասին

«Մեսրոպ Մեսրոպյանը եւ բոլոր ՔՊ-ականները շարժվում են իրենց շեֆի նման՝ «բեզօտչյոտնիկությամբ»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, որ մեկ տարի առաջ խորհրդարանում ՀԿԾՀ նախագահ ընտրվելու ժամանակ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու խնդիր չկա, բայց այսօր պարզվեց, որ կա։

Դիմելով Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ին ձայն տված եւ, առհասարակ, ՀՀ բնակչությանը՝ Գեղամ Մանուկյանն էլ ասաց․ «Չասեք, որ տարիներ շարունակ չենք զգուշացրել․ այն կուլակաթափությունը, որը այսօր, այս ամիսներին արվում է ՀԷՑ-ի հետ եւ վաղը ՀՀ-ն միլիոնավոր դոլարների տուգանքների վճարման առաջ է կանգնելու, որը վճարելու է նույն Վաղարշապատի ցանկացած բնակիչ, բնակչի զավակ, որը քվե է տվել ՔՊ-ին, բոլոր բնակիչները, ովքեր մտքի մի ծայրով մտածում են ՔՊ-ին ու Նիկոլին ձայն տալու մասին՝ բոլորը կոպեկ առ կոպեկ իրենց քթից բերելու է։ Այն միլիոնավոր դոլարների կուլակաթափությունը, որ արվում է Նիկոլի հրահանգով՝ Մեսրոպ Մեսրոպյանի ձեռամբ․․․ չի հասկանում այդ մարդը, որ իրեն ամիսներ շարունակ որպես ստրուկ, թրաֆիքինգի զոհ՝ փուռն են տալիս»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձեւով» առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test