«Նիկոլ Փաշինյանն իր արտահայտության համար ղալլաթ է անում, Նիկոլ Փաշինյանը հլը թող իր խոստումները իրականացնի, հետո ժողովրդին կամ արցախցիներին մեղադրի ինչ-որ ձեւ կռվելու համար։ Այսօրվա իրավիճակում արցախցիներին ասում են՝ կռվեիք, բայց որ եկել է իրենց կռվելու ժամանակը՝ գնացել են թուրքի դեմ ծնկի կանգնել՝ խաղաղություն են ողորմում։ Սա խաղաղություն չէ, սա խայտառակություն է, մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն ձեռք բերել»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնունդ Արցախին» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի ներկայացրած՝ «Մեր ձեւով» առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:
«Սամվել Կարապետյանը՝ ոնց որ Ռուբեն Վարդանյանը, ամեն մի ծանր ժամանակ եղել է հայ ժողովրդի կողքին։ Հիմա մենք, ցավոք, Ռուբեն Վարդանյանին չկարողացանք տեր կանգնել կամ պաշտպանել՝ հայտնվեց Բաքվի բանտում։ Այսօր էլ, որ տեր չկանգնենք մեր առաջնորդներին, այսօր էլ նրանք են շարունակական գտնվելու բանտում, մայր հողում»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test