Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պետությունը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ armtimes.com armtimes.com

time
Պետությունը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

«Այս գործընթացն այսօրվա նիստով չի ավարտվում: Ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում: Հետևաբար, պրոցեսը դեռ ունի շարունակություն, նաև այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ՝ մենք ընդամենը դադարեցրինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիան, բայց օրենքով նախատեսվում են գործընթացներ: Առաջիկա 3 ամիսներին պետությունը ընկերության սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ: Եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Մեսրոպյանը հավելել է, որ ՀԾԿՀ-ն փորձել է առավելագույնս ապահովել բոլոր կողմերի լսելի լինելը նիստի ընթացքում:

Նրա խոսքով՝ 3 օրվա ընթացքում 150-ից ավելի հարց է հնչեցվել, տրվել են պատասխաններ, որոնք կողմերից յուրաքանչյուրի համար գուցե այնքան էլ հաճելի չեն եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԾԿՀ-ի որոշմամբ՝ դադարեցվեց ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test