Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ գործընթաց է հաջորդելու ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուն․ բացատրում է ՀԾԿՀ նախագահը sputnik sputnik

time
Ի՞նչ գործընթաց է հաջորդելու ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուն․ բացատրում է ՀԾԿՀ նախագահը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Առաջիկա 3 ամիսներին պետությունն ու ՀԷՑ-ի սեփականատերը կամ տնօրենների խորհուրդը պետք է բանակցություններ վարեն՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ։ Այսօր ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ բացատրելով, թե օրենքով ինչ գործընթացներ են հաջորդելու կայացված որոշմանը։
Հայտնել էինք, որ այսօր` նոյեմբերի 17–ին, ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
«Մենք ընդամենը դադարեցրեցինք ՀԷՑ-ի լիցենզիան, բայց դրան պետք է հաջորդեն գործընթացներ։ Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կամ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը»,- ասաց Մեսրոպյանը։
Հավելեց՝ այս փուլում դժվար է կանխատեսել, թե ինչ սցենարով կլինի ընթացքը, ժամանակը ցույց կտա։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test