«Դաստիարակությունս թույլ չի տալիս տղամարդուն համարժեք հակադարձելը, նորմալ է, որ կնոջն անգամ համարժեք չեմ հակադարձում։ Որևէ ձևով որևէ անձի չենք թիրախավորում, ասում ենք՝ հանձնաժողովի աշխատակազմ։ Ձեր աշխատակիցն անընդհատ հոգեկան բավարարություն է ստանում անձերի անուններ տալով՝ մանավանդ ֆիքսենք, որ տեսագրություններն ու ձայնագրությունները կան, որ նման բաներ չեն ասվել կամ ասվել են ոչ այդպիսին»,- «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստի ընթացքում անդրադառնալով ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանի զեկույցում հնչեցված դիտարկումներին, ասաց ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա նաև մտահոգություն հայտնեց․ «Մեր պետության ամենամեծ խնդիրն այն է, որ առաջին պատասխանատուն առաջին մեղավորը չի լինում։ Հանձնաժողովը, ունենալով անսահմանափակ գործիքակազմ, ասում է՝ համար առաջին պատասխանատուն եմ, բայց համար առաջին մեղավորը չեմ։ Մոտ 55 ցանց ունենք, 3,4 կամ 10 ցանցի անուն է տրվում, մի հակաօրինական գործողություն կարո՞ղ եք գտնել, որը 55 ցանցի գոնե կեսում կա։ Պարոն Մեսրոպյան, Ձեր հանձնաժողովի պատիվն է, պետք է միջամտեք։ Հարգելի հանձնաժողովի անդամներ, եթե ՀԷՑ-ը իրավիճակին չի տիրապետում, դուք առավել ևս դրսևորում եք հանցավոր անգործություն։ Վերջին հաշվով՝ դուք եղել եք համակարգի վերահսկող մարմին։ Հիմա հրեշտակի թևերով ասում եք՝ մենք կապ չունենք»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test