Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արսեն Բաղդասարյանն ինքնատիպ ձեռագրով է նկարել Հայաստանի սարերն ու ձորերը. Փարավոն Միրզոյան aravot.am aravot.am

time
Արսեն Բաղդասարյանն ինքնատիպ ձեռագրով է նկարել Հայաստանի սարերն ու ձորերը. Փարավոն Միրզոյան

«Դրսում մռայլ եղանակ է, արեւ չկա, բայց Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում շատ ջերմ մթնոլորտ է, որովհետեւ բացվում է Հայաստանի նկարիչների միության անդամ Արսեն Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդես, որն ունի խորագիր, այն էլ «Ճանապարհ»: Երբ դիտեք ցուցահանդեսը, կտեսնեք, թե ինչ ճանապարհ է անցել նկարիչը, ինչ մտորումներ ու հույզեր է ունեցել եւ ինչպես է այդ ամենն արտահայտել իր կտավներում ու փոխանցել մեզ»,- բացման խոսքում նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ Արսեն Բաղդասարյանին հանձնելով ցուցահանդեսի հավաստագիրը:

Արսեն Բաղդասարյանն ինքնատիպ ձեռագրով է նկարել Հայաստանի սարերն ու ձորերը. Փարավոն Միրզոյան
Արսեն Բաղդասարյանն ինքնատիպ ձեռագրով է նկարել Հայաստանի սարերն ու ձորերը. Փարավոն Միրզոյան

«Մեծ երջանկություն է, երբ ներկա ես լինում քո ուսանողի անհատական ցուցահանդեսին, ում աշխատանքները նաեւ սովորելու տարիներին են ցուցադրվել»,-ասաց Հայաստանի Ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը: Հավելեց, որ երբ Սանկտ Պետերբուրգում էր, մի երեկո Արսեն Բաղդասարյանին ասել է. «Հայրենիքից լավ տեղ չկա»:

ՀՀ ժողովրդական նկարիչը, վկայակոչելով Արսեն Բաղդասարյանի աշխատանքները, նշեց. «Հայրենիքն այսպես են սիրում… Արսենի ամեն մի կտավում մեր չքնաղ Հայաստանն է… Սովորաբար Հայաստան ասելիս՝ մարդիկ Սարյան են պատկերացնում, մինչդեռ Հայաստանը Սարյանով սկսվել է, բայց Սարյանով չի վերջացել… Արսենը շատ ինքնատիպ ձեռագրով է նկարել Հայաստանի սարերն ու ձորերը, մեր հայրենիքը…»,- ասաց Հայաստանի Ժողովրդական նկարիչը:

Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան եւ Արսեն Բաղդասարյանի ուսանողական ընկեր Արա Հակոբյանի խոսքով, ամեն արվեստագետի համար շատ կարեւոր է ցուցահանդեսով հայրենիքում ներկայանալը, ինչը ոչ միայն պատվաբեր է, այլեւ պատասխանատու: Նա եւս շեշտեց Բաղդասարյանի ձեռագրի ինքնատիպությունը:

Ի թիվս այլոց, ցուցահանդեսին ներկա էին Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցի երկարամյա տնօրենը եւ քանդակի դասատուն, որտեղ ժամանակին սովորել է Արսեն Բաղդասարյանը եւ ունեցել իր առաջին ցուցահանդեսը:

Արսեն Բաղդասարյանը՝ լինելով հրաշալի նկարիչ, բավականին համեստ անձնավորություն է, դրա համար էլ անգամ իր ցուցահանդեսի բացմանը չցանկացավ խոսել, այլ բոլորին հրավիրեց վայելելու ցուցահանդեսը:

«Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսը չէ, բայց Հայաստանում առաջինն է, այդ պատճառով, այն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Ցուցահանդեսի խորագիրն է «Ճանապարհ»։ Ինչո՞ւ «Ճանապարհ», որովհետև այստեղ ներկայացված են իմ ստեղծագործական տարբեր փուլերի աշխատանքները՝ ուսանողական տարիներից մինչեւ Վիբորգում ստեղծած գործերը եւ վերջապես Հայաստանում արված վերջին գործերս։ Շատ ուրախ կլինեմ, եթե իմ նկարները դիտողի մոտ առաջացնեն դրական հույզեր, եւ բոլորն այստեղից հեռանան ջերմ տպավորություններով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test