Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նաթանյահուն «խառնում է Թրամփի խաղաքարտերը». հարված հայ-ադրբեջանական գործընթացի՞ն 1in.am 1in.am

time
Նաթանյահուն «խառնում է Թրամփի խաղաքարտերը». հարված հայ-ադրբեջանական գործընթացի՞ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հարաբերությունները վերջին մի քանի օրերին լարված են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատմանն է ներկայացվել Գազայում կայունացման ամերիկյան բանաձևի նախագիծ, որտեղ իսրայելցի փորձագետները «բացահայտել են հրեական պետության համար երկու մահացու սպառնալիք»: Առաջինը վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական ներկայության ամրապնդմանը: Իսրայելում համոզված են, որ եթե Թուրքիան ռազմական ներկայություն ունենա Գազայում և ամրապնդվի Սիրիայում, ապա հրեական պետությունը «կենթարկվի սուննի առանցքի շրջափակման՝ ի հակակշիռ շիադավան աղեղի, որ Իսրայելը փշրել է»:

Երկրորդ սպառնալիքն այն է, որ պաշտոնամուտի ելույթում պաղեստինցիներին Գազայից կամավոր հեռանալու հորդոր անող Թրամփն այսօր հանդես է գալիս անկախ Պաղեստինի պետություն կառուցելու ծրագրով և չի պաշտպանում «Հուդեայի և Սամարիայի նկատմամբ Իսրայելի իրավազորությունը»: Իսրայելցի փորձագետները կասկածում են, որ ԱՄՆ նախագահը կարող է «պնդել, որ Իսրայելը Սիրիային հանձնի Գոլանի բարձունքները»:

«Եդիոտ ահրոնոտի» քաղաքական մեկնաբանը վարչապետ Նաթանյահուին խորհուրդ է տալիս «հնարավոր բոլոր միջոցներով կանխել այդ ծրագրի ընդունումը, եթե անգամ դա արժենա Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների լարվածություն»: Նրա կարծիքով, Գազայի և Հորդանան գետի արեւմտյան ափի տարածքների միավորումը, նրանց միջև ցամաքային անարգել կապի հաստատումը «հրեական պետության համար մահացու սպառնալիք է»:

Վերլուծական այս հոդվածը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցի հաջորդ օրը: Կարելի է զգուշորեն ենթադրել, որ Նաթանյահուն Պուտինին «խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ամերիկյան ծրագրի նկատմամբ «վետո» կիրառել» կամ առնվազն ԱՄՆ բանակցությունների օրակարգում ներառնել նաև Մերձավոր Արևելքի կարգավորումը: Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում սպառազինությունների տրամադրման հարցում Իսրայելը ցուցաբերել է ընդգծված զգուշավորություն և Մոսկվայի հետ, ինչպես ասում են, կամուրջները չի վառել:

Եթե Թրամփի մերձավորարևելյան ծրագիրը ձախողվի, ապա Ուկրաինայի հարցում նրա միջամտության ազդեցությունը խիստ կթուլանա: Այդ դեպքում Ռուսաստանը հետխորհրդային տարածքում վարկանիշային շոշափելի աճ կունենա: Մոսկվան հրապարակային հայտարարությամբ TRIPP նախագծին չի հակադրվել, բայց չի դադարում պնդել, որ հայ-ադրբեջանական կարգավորման «հիմքը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում ձեռք բերված համաձայնություններն են»: ՄԱԿ-ում Գազայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի քվեարկությունը մեկ անգամ հետաձգվել է:

Երկրորդ փորձ, հավանաբար, կարվի նոյեմբերի 17-ին: Եվ եթե Վաշինգտոնին չհաջողվի մեծամասնություն ապահովել կամ Ռուսաստանը «վետո» կիրառի, ապա Մերձավոր Արևելքում ամեն ինչ կվերադառնա Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթնաժողովին» նախորդած իրավիճակին: Իսկ դա մի շարք առումներով մարտահրավեր կլինի նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test